Submitted by A.Gevorgyan on
zakir

Ադրբեջանը և Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցությունը

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է  Ղազախստանի պաշտպանության նախարար  Բակտիբեկ Բեկբոլոտովի հետ։ Երկու երկրների միջև ստորագրվել է ռազմական համագործակցության պլան։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Քննարկել են երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ 

Ավարտին ստորագրվել է «Ադրբեջանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունների միջև 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն