ճճ

Ադրբեջանը մտածեց, որ կկարողանա գնել Արևմուտքին, և Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղի վրա. BBC

2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Եվրամիության առաջնորդները խաղադրույք կատարեցին Ադրբեջանի վրա՝ որպես էներգետիկ գործընկերոջ՝ ռուսաստանյան գազից կախվածությունը նվազեցնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Քննադատներն ասում են, որ դրա արդյունքը դարձան Ադրբեջանում լայնածավալ բռնաճնշումները, իսկ ԵՄ-ն դավաճանեց իր սկզբունքները՝ չլուծելով գազի հետ կապված խնդիրները։

Այս տարվա մայիսին Տիրանայում Ալիևի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ջերմ հանդիպման կադրերը վրդովեցրել են Ադրբեջանի նախագահի քննադատներին։

Դրանից մեկ ամիս առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ժամանել էր Բաքու՝ մամուլի դեմ հետապնդումների ամենաթեժ պահին և երկրում ՄԱԿ-ի հիմնական ներկայացուցչությունների ու Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց անմիջապես հետո։

Երկու կողմերի հարաբերություններում նոր փուլ մեկնարկեց 2022-ի հուլիսին, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանը հռչակեց «ռուսաստանյան հանածո վառելիքից հրաժարվելու ջանքերում առանցքային գործընկեր»։

Հաջորդ երեք տարիների ընթացքում Իլհամ Ալիևը հինգերորդ անգամ ընտրվեց նախագահ, իսկ նրա կառավարման ժամկետը գերազանցեց 21 տարին։

Նրա իշխանությունն ամրապնդեց ղարաբաղյան պատերազմում վերջնական հաղթանակը, որը հանգեցրեց տարածաշրջանի ողջ հայ բնակչության արտագաղթին։

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը, իրավապաշտպանների գնահատականներով, հարյուրից հասել է ավելի քան 350-ի, իսկ անկախ լրագրողներին սկսել են բանտեր ուղարկել ամբողջ խմբագրություններով, ընդգծում է BBC-ն։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Եվրախորհրդարանը ընդունել է այս բոլոր խնդիրները՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին անհատական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և «վերջ դնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությանը»։ Սակայն Եվրախորհրդարանի բանաձևերը կրում են խորհրդատվական բնույթ և ոչնչով չեն պարտավորեցնում միության միջազգային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին։

Ալիևը, որն ընդդիմությանը «հինգերորդ շարասյուն» է անվանում, ձերբակալությունները բացատրում էր «մեդիատարածքը արտաքին բացասական ազդեցությունից պաշտպանելով», իսկ միջազգային կազմակերպություններին մեղադրում էր կողմնակալության և երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։

Ադրբեջանցի ընդդիմադիրներին վրդովեցնում է, որ եվրոպացի պաշտոնյաները, որոնք մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը հռչակում են Եվրամիության ռազմավարական շահ և պարտք, կարծես թե բացառություն են անում իրենց երկրի համար։

Սակայն որոշ եվրոպացի դիտորդներ էլ ավելի լուրջ մեղադրանք են առաջադրում. ԵՄ-ն ոչ թե պարզապես անտեսում է բռնաճնշումները, այլ եվրոպական քաղաքականությունն է հանգեցրել դրանց։

«Բռնաճնշումները, այլախոհների, բլոգերների և ընդդիմադիրների ձերբակալությունները միշտ էլ գրգռիչ են եղել Բաքվի և Բրյուսելի հարաբերություններում», - ասում է Էլդար Մամեդովը՝ լատվիացի նախկին դիվանագետը, որը հետագայում ծառայել է որպես Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության խորհրդական։ «Սակայն Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիայից հետո այդ հարցը պաշտոնական մակարդակում գրեթե հանվեց օրակարգից»։

Բրյուսելը մերժում է այս քննադատությունը, բայց ի՞նչ հաղթաթղթեր կարող է ունենալ Բաքուն ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Հաղթաթուղթ առաջին. գազ

Մինչև 2022 թվականը Ռուսաստանին բաժին էր ընկնում եվրոպական գազի ներկրման մոտ 45%-ը։

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը Եվրամիությանը ստիպեց գիտակցել դրա կարևոր խոցելիությունը, և արդեն երկու տարի անց ռուսաստանյան բաժինը հաջողվեց կրճատել ավելի քան երկու անգամ՝ հասցնելով գրեթե 19%։

Այս գործընթացում հիմնական դերը խաղաց ծովով, այլ ոչ թե խողովակաշարերով հեղուկացված բնական գազի մատակարարումների  վերակողմնորոշումը. դա թույլ տվեց ավելի շատ գնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Քաթարը և Եգիպտոսը։

Բայց իր դերն ունեցավ նաև Ադրբեջանը՝ ավելացնելով մատակարարումները 2021 թվականի 8,2 մլրդ խմ-ից մինչև 2024 թվականի գրեթե 13 մլրդ խմ։

ԵՄ ընդհանուր մասշտաբով Ադրբեջանի բաժինը գազի ներկրման մեջ մնում է համեստ՝ 4,3%։

Սակայն իրավիճակն այլ է միության այն երկրներում, որոնք Ադրբեջանի հետ կապված են «Հարավային գազային միջանցքով»։

Բուլղարիան դրանով ստանում է իր գազի մոտ 40%-ը, իսկ Հունաստանն ու Իտալիան՝ 15%-ից ավելին։

Չի կարելի ասել, որ ԵՄ-ն կախված է Բաքվից. Բրյուսելի ռազմավարությունն այն է որ, ընդհակառակը, խուսափի նման կախվածությունից՝ դիվերսիֆիկացնելով մատակարարումները։

«Եվրոպայում լույսը չի անջատվի ադրբեջանական գազի բացակայության պատճառով», - նշում է Բեն Գոդվինը՝ PRISM խորհրդատվական ընկերության տնտեսական վերլուծաբանը, որն աշխատում է նաև Հարավային Կովկասի հետ։

Բայց խնդիրն այն է, որ ԵՄ-ն Բաքվի հետ բանակցություններում հաղթաթղթեր չունի, BBC-ի հետ զրույցում նշում է բարձրաստիճան մի եվրոպացի դիվանագետ, որը չի կարող հրապարակայնորեն մեկնաբանել այս թեման։

«Ադրբեջանն այժմ բավականին հարմարավետ վիճակում է արտաքին ճնշման տեսանկյունից», - ասում է նա։ «Ես չեմ տեսնում, որ Եվրոպան՝ որպես միասնական ուժ, կարող է Ադրբեջանին հայտարարել, որ մենք այլևս ձեր գազը չենք գնի։ Որովհետև իտալացիները, հույները, բալկանյան երկրները միևնույն է կասեն. «Ո՛չ, մենք չենք կարող, մեզ պետք է ադրբեջանական գազը»։ Այս իրավիճակում Եվրոպան Ադրբեջանի վրա ճնշման զգալի լծակներ չունի»։

Էներգետիկ գործընկերությունը «չի փոխում մեր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ», - BBC-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։

Հաղթաթուղթ երկրորդ. Ռուսաստան

Հունիսին Ռուսաստանում ձերբակալված երկու ադրբեջանցիների մահվանն ի պատասխան Բաքվի արձագանքը երկու երկրների համար ոչ սովորական, բայց և ոչ աննախադեպ իրադարձություն էր, որը շատերի համար անակնկալ դարձավ։

Ադրբեջանի իշխանությունները չեղարկեցին ռուսաստանյան մշակութային միջոցառումները, ձերբակալեցին «Спутник» ռուսաստանյան գործակալության աշխատակիցներին և սովորական ռելոկանտների, իսկ պետական լրատվամիջոցներում Ռուսաստանը համեմատում էին նացիստական Գերմանիայի հետ։

Այս ամենը նոր ցածր մակարդակի հասցրեց երկու երկրների հարաբերությունները, որոնք խիստ տուժել էին անցյալ տարվա դեկտեմբերին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանումից հետո։

Ներկայիս սրացումը մի քանի պատճառ ունի, որոնցից հիմնականը, քաղաքագետների դիտարկմամբ, Բաքվի փորձն է՝ Մոսկվայի հետ հարաբերություններում իրեն հավասարազոր գործընկերոջ կարգավիճակ նվաճել։ Բայց սա նաև ազդանշան է Արևմուտքին։

«Ադրբեջանն առաջ է մղում Պուտինի հակառակորդի իր իմիջը», - նկատում է կովկասագետ Կիրիլ Կրիվոշեևը։

Ալիևը ԱՊՀ երկրների՝ ավանդաբար Ռուսաստանին բարեկամ պետությունների միության, միակ ղեկավարն էր, որը չգնաց Մոսկվա՝ մայիսի 9-ի շքերթին (Մոլդովան ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացում է)։

Ալիևը Ռուսաստանի կողմից զավթված Ուկրաինայի տարածքներն անվանում է օկուպացված և Ուկրաինային մարդասիրական օգնություն է տրամադրում։

Կիրիլ Կրիվոշեևը Ալիևին համեմատում է Նիկոլաե Չաուշեսկուի հետ՝ ռումինացի դաժան բռնապետի, որը, չնայած Մոսկվայի հետ պաշտոնապես դաշնակցային հարաբերություններին, դատապարտեց 1968 թվականին Պրահա խորհրդային ներխուժումը։

Մոսկվան, իր հերթին, շատ բան է ներում Բաքվին, այդ թվում՝ Ադրբեջանով անցնող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղի պատճառով, որն ապահովում է Ռուսաստանի կապը Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ, ինչը հատկապես կարևոր է Եվրոպայի հետ առևտրի կրճատման պայմաններում։ Անցյալ տարի միջանցքով տարանցումն աճել է 28%-ով։

Այս տարի Մոսկվան և Բաքուն պայմանավորվել են ընդլայնել «Հյուսիս-Հարավ» միջանցքը։

Հաղթաթուղթ երրորդ. խաչմերուկ-երկիր

Ադրբեջանով է անցնում այսպես կոչված Միջին միջանցքը (պաշտոնապես՝ Տրանսկասպյան տրանսպորտային երթուղի), որով ապրանքները Չինաստանից Եվրոպա են գնում՝ շրջանցելով պատժամիջոցների տակ գտնվող Իրանն ու Ռուսաստանը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո դրանով փոխադրումների ծավալն աճել է ավելի քան հինգ անգամ։

Բաքուն միլիարդավոր դոլարներ է ծախսում տարանցիկ նախագծերի հետ կապված ենթակառուցվածքների զարգացման և աջակցության վրա։

«Ադրբեջանը ռազմավարական կարևոր դիրքում է», - նշում է Բեն Գոդվինը PRISM խորհրդատվական ընկերությունից։ «Սա Կասպից ծովով տարանցման միակ ճանապարհն է»։

Կույր խաղ

2022 թվականին Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Բաքու «100%-ով ազատեց Ալիևի ձեռքերը», - ասում է ԵՄ-ի և Ադրբեջանի մերձեցման քննադատ Էլդար Մամեդովը և հավելում, որ Բրյուսելն իր արժեքներն անտեսեց գրեթե «ձրի»։

Ադրբեջանն իսկապես կարողացավ օգտվել իրավիճակից, համաձայնում է բարձրաստիճան մի եվրոպացի դիվանագետ, որը խնդրել է անանուն մնալ, քանի որ չի կարող հրապարակայնորեն մեկնաբանել այս թեման. «Նրանք տեսնում են, որ բոլոր կողմերը ցանկանում են իրենց հետ բարեկամություն անել, և օգտվում են դրանից, ինչպես կարող են»։

Շրջադարձային պահ նա համարում է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա, որը խարխլեց համաշխարհային կարգը և Բաքվին դրդեց ուժային ճանապարհով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող առավելապես հայաբնակ տարածաշրջանը, որը միության փլուզումից անմիջապես հետո անցել էր Հայաստանի վերահսկողության տակ։

Ըստ դիվանագետի, ադրբեջանական իշխանությունները մտածել են, որ, թերևս, «կարող են գնել Արևմուտքին, իսկ Արևմուտքը աչք կփակի, երբ նրանք շարժվեն դեպի Լեռնային Ղարաբաղ»։

Որոշ եվրոպացի դիվանագետներ շարունակում են դատապարտել Բաքվի քաղաքականությունը և քաղբանտարկյալներին այցելելու հարցումներ անել, բայց դա «քիչ արդյունք է տալիս», - ասում է Բրյուսելի քաղաքականությանը լավ ծանոթ մեկ այլ եվրոպացի դիվանագետ, որը նույնպես խնդրել է անանուն մնալ. «Մեզ բոլորովին դուր չի գալիս, թե ինչ է կատարվում, բայց մենք քիչ բան կարող ենք անել»։

Այս տարվա մայիսին Ադրբեջանն ազատ արձակեց Թեո Կլերկին՝ ֆրանսիացի նկարչին, որը դատապարտվել էր Բաքվի մետրոյում գրաֆիտի անելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Կլերկին ազատ են արձակել Կայա Կալասի անձնական խնդրանքով։

Կալասը դա անվանել է «լուռ դիվանագիտության» արդյունք և նշել. «Ես կշարունակեմ իմ ներդրումն ունենալ արտերկրում մեր քաղաքացիներին աջակցելու գործում»։

Բայց Ադրբեջանի կողմից սեփական քաղաքացիների հետապնդումների մասին Կալասը, առնվազն հրապարակայնորեն, չի խոսում։

Հունիսին յոթ լրագրող դատապարտվեց յոթուկեսից մինչև ինը տարվա ազատազրկման. նրանցից վեցն աշխատում էր այն պարբերականում, որը հետաքննություններ էր անում Իլհամ Ալիևի բիզնեսների մասին։ Իսկ Բահրուզ Սամեդովին՝ երիտասարդ գիտնականին, որը մեղադրվում էր հայերի հետ նամակագրության համար պետական դավաճանության մեջ, հունիսի վերջին տվեցին 15 տարի. ըստ ընկերների, Սամեդովը փորձել է ինքնասպան լինել բանտում։

Եվրամիությունն անհանգստացած է Ադրբեջանում «քաղաքացիական տարածքի կրճատմամբ» և կոչ է անում Բաքվին «ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու համար», - BBC-ի հարցմանն ի պատասխան հայտարարել են Եվրահանձնաժողովում։

«ԵՄ-ն հետևողականորեն իր մտահոգությունն է հայտնել բոլոր մակարդակներում՝ ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր կերպով», այդ թվում՝ Բաքու Կալասի այցի ժամանակ, հավելել է հանձնաժողովի ներկայացուցիչը։

Դարի խաղադրույքը

1990-ականների սկզբին Ադրբեջանը, որը քայքայվել էր ԽՍՀՄ փլուզումից և Ղարաբաղում պատերազմից, պայմանագիր ստորագրեց դեպի Եվրոպա նավթամուղ կառուցելու մասին՝ այդ պայմանագիրն անվանելով «դարի պայմանագիր»։ Նախագահ Հեյդար Ալիևը խոստանում էր լուսավոր ապագա, որը կգա, երբ երկիր կհորդեն միլիարդավոր նավթադոլարներ։

Քսան տարի անց, կանգնած Հեյդար Ալիևի անվան կենտրոնի բեմում, նրա որդի և իրավահաջորդ Իլհամը հայտարարեց, որ «դարի պայմանագիրը» թույլ տվեց հաղթել աղքատությունն ու գործազրկությունը և միլիարդներ ներդնել հետագա նախագծերում, որոնք ամրապնդեցին Ադրբեջանի մեծությունը։

Բայց այսօր ադրբեջանցիներն ունեն ամենացածր աշխատավարձերը Հարավային Կովկասում, իսկ ցամաքային սահմանները փակ են քաղաքացիների համար. դրանք կարող են հատել միայն Ադրբեջանով անցնող ապրանքները։ Սահմանները փակվել էին 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով, և այդ ժամանակից ի վեր կարանտինը պարբերաբար երկարաձգվում է։

Վրաստանի և Հայաստանի համեմատ Ադրբեջանում ամենաբարձր գնաճն է հիմնական մթերքների վրա և Մարդկային զարգացման ինդեքսի ամենացածր ցուցանիշը, որը հաշվի է առնում կենսամակարդակը, գրագիտությունը, կրթվածությունը և երկարակեցությունը։

Ադրբեջանը անհեռատեսորեն է օգտագործում իր դիրքը, կարծում է բարձրաստիճան մի եվրոպացի դիվանագետ, որի հետ զրուցել է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանցիներին պետք են Ադրբեջանը և Կասպից ծովը «Հյուսիս-Հարավ» տարանցման համար, Հարավային Կովկասում ազդեցության համար։ Եվրոպային Ադրբեջանը պետք է էներգետիկ մատակարարումների, ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» տարանցման համար», - ասում է դիվանագետը։ «Ադրբեջանի ղեկավարության մոտեցումը տարբերվում է կարճաժամկետ, ակնթարթային մտածողությամբ. նրանք կարծում են, որ կարող են իրենց ագրեսիվ պահել բոլորի նկատմամբ, և անպատիժ մնալ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հիմա կրկին մերժում են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվող աջակցությունը»,- նշել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Օգնությունից հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե այն այլևս պետք չլիներ. Զախարովան՝ ՌԴ-ից Արցախի բնակիչներին մարդասիրական օգնությունից Երևանի հրաժարվելու մասին
Մենք պետք է կանգնեցնենք Իրանի չար կայսրությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Միացյալ Նահանգները, անկասկած, աշխարհում նավթի ամենամեծ արտադրողն է, ուստի երբ նավթի գները բարձրանում են, մենք շատ գումար ենք վաստակում։ Սակայն ինձ համար՝ որպես նախագահի, շատ ավելի մեծ հետաքրքրություն և կարևորություն ունի կանխել Իրանի չար կայսրության միջուկային զենքի ձեռքբերումը և կանխել Մերձավոր Արևելքի և, իհարկե, ամբողջ աշխարհի ոչնչացումը»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Ինձ համար կարևոր է կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և ամբողջ աշխարհի ոչնչացումը․ Թրամփ
Փետրվարի 28-ին հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի ներսում մինչև 3,2 միլիոն մարդ է տեղահանվել, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը, հաղորդում է Ռոյթերս-ը։  «Այս թիվը հավանաբար կշարունակի աճել, քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են՝ նշանավորելով մարդասիրական կարիքների անհանգստացնող աճ», - ասվում է հայտարարության մեջ։
Հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի ներսում մինչև 3,2 միլիոն մարդ է տեղահանվել․ ՄԱԿ
Ռումինիան և Ուկրաինան ստորագրել են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին համաձայնագիր։  Արտադրությունը նախատեսվում է տեղակայել Ռումինիայում։  Ավելին, կողմերը համաձայնել են համագործակցել էներգետիկայի ոլորտում և ստորագրել են երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։
Ռումինիան և Ուկրաինան ստորագրել են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին համաձայնագիր
Ֆրանսիան օգնություն չի ցուցաբերի Իրանի դեմ իրականացվող հարձակողական գործողություններին, քանի որ Փարիզը չի սանկցիավորել այդ հակամարտությունը։ Այս մասին իսպանական El País թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին կից պատվիրակված նախարար Ալիս Ռյուֆոն։  Նախարարի պարզաբանմամբ՝ դաշնակիցները գործել են առանց Ֆրանսիայի հետ նախնական քննարկումների։  «Իսրայելացիներն ու ամերիկացիները մեզ հետ չեն խորհրդակցել և չեն բացատրել իրենց նպատակները։ Մենք օգնություն չենք ցուցաբերի հարձակողական գործո
Ֆրանսիան չի աջակցի Իրանի դեմ hարձակողական գործողություններին․ ֆրանսիացի պաշտոնյա
Տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները պետք է անհապաղ փակվեն։ Հակառակ դեպքում, այդ բազաները կդառնան հարձակման թիրախ
Մենք չենք հրաժարվի նաhատակների արյшն համար վրեժխնդրությունից. հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը. Իրանի նոր գերագույն առաջնորդ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իրանում գտնվող «Թալեգան» միջուկային կենտրոնին հարվածելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։  «Վերջին օրերին Թեհրանում իրականացված հարվածների շարքի շրջանակներում իսրայելական ռազմաօդային ուժերը, գործելով հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա, հարված են հասցրել իրանական միջուկային ծրագրի հավելյալ օբյեկտին»,- ասված է հայտարարության մեջ:  Զինվորականները պնդում են, որ Իրանն օգտագործել է այս համալիրը միջուկային զենքի մշակման համար վճռորոշ նշանակություն ունեցող հնարավորութ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանում միջուկային կենտրոնին հարվածելու մասին
2026 թ․ մարտի 11-ին TikTok սոցիալական ցանցում գրանցված xanabat muhavizə (https://vm.tiktok.com/ZS9dtHDAg2SVA-FNuz1/) օգտատերը հերթական տեսանյութն է հրապարակել Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:  «Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «շինարարական աշխատանքների» պատրվակով ոչնչացվել է գյուղում՝ փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը։
Ադրբեջանի նպատակն է վերացնել տարածաշրջանի հայկական ներկայության պատմական և նյութական վկայությունները. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն
Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պшտերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից եւ վերը նկարագրված զարգացում
Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը․ մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ,  Ինձ համար պատիվ է Ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17–ին էր, Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա։  Իսկ իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։  Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջան
ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան
Մեր կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսեր տալով: Այս մասին Եվրոպական խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում»,-Եվրոպական խորհրդարանում ասել է Փաշինյանը:
Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում
Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտարարել է, որ մարտի լույս 11-ի գիշերը Իրանի կողմից Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ռմբակոծությունը դարձել է Իսլամական Հանրապետության ամենազանգվածային հարձակումը տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր:  «Ճշմարիտ խոստում – 4» գործողության վերջին՝ 37-րդ ալիքը, որն իրականացվել է այսօր գիշերը, դարձել է Իրանի ամենազանգվածային գործողությունը տարածաշրջանում հակառակորդի ուժերի և օբյեկտների դեմ», –  նշել է հեռուստատեսությունը։ Վերջինիս տ
Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի և ԱՄՆ օբյեկտների վրա ամենահզոր հարձակման մասին
Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543430/  © 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
Նա, ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության և անցյալի մասին։   Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Մարտի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։   Շարունակվել է մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որը կտրուկ վատթարացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով:   Լավրովը վերստին հայտնել է սկզբունքային դիրքորոշում՝ հօգուտ շուտափույթ դեէսկալացիայի և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն, ինչին ռուսական կողմն
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա»,- հայտնել է գ
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին
Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time