Ադրբեջանը էապես նվազեցրել է 2020թ. իր կորուստների տվյալները
Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել 2020թ. պատերազմի մասնակիցների եւ նրանց ընտանիքների անդամների օգնության ծրագրերի վերաբերյալ:
Azertac գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ հետպատերազմյան շրջանում սոցիալական ծառայություններում ընդգրկվել է 132 հազար անձ՝ զոհվածների ընտանիքների անդամներ եւ պատերազմի մասնակիցներ:
106 հազար անձի՝ զոհվածների ընտանիքների անդամներին եւ պատերազմի վետերաններին, նշանակվել է 120 հազար ամսական սոցիալական վճար, իսկ 25,6 հազար անձի՝ միանվագ վճարներ:
Զոհվածների ընտանիքների եւ պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացած անձանց բնակարանով ապահովման ծրագիրն ընդլայնվել է 5 անգամ. տրամադրվել է 7 200 բնակարան եւ առանձնատուն, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց՝ 567 ավտոմեքենա:
622 հաշմանդամ ապահովվել է բարձր տեխնոլոգիական ժամանակակից պրոթեզներով:
2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2020թ. սեպտեմբերից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում կորուստները կազմել էին 2783 զինծառայող:
Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության տվյալները կարող են վկայել այն մասին, որ կորուստների վերաբերյալ տվյալները էականորեն նվազեցված են եղել:
Ավելացնել նոր մեկնաբանություն