
Ադրբեջանը նախատեսում է Նախիջևանով կանաչ էներգիա արտահանել Թուրքիա, այնտեղից՝ Եվրոպա. TRT Haber
Նավթի և գազի իր նախագծերով հայտնի Ադրբեջանը հասնում է նոր մակարդակի: Այժմ երկիրը պատրաստվում է վերականգնվող էլեկտրաէներգիա արտահանել։
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, Նախիջևանը, որն ունի արևային և քամու էներգիայի արտադրության մեծ ներուժ, կարևոր դեր կխաղա այս գործում:
«Մինչև 2030 թվականը Ադրբեջանը նախատեսում է իր «կանաչ» նախագծերի հզորությունը հասցնել 6.5 ԳՎտ-ի՝ երկրի ընդհանուր էներգիայի ավելի քան 35%-ը:
Այս հզորության մոտ 1 ԳՎտ-ը կարող է փոխանցվել Թուրքիա, որը կդառնա ինչպես հիմնական սպառող, այնպես էլ Եվրոպա տանող տրանզիտային ճանապարհ։
Այս նպատակով Ջրականով (Ջաբրայիլ) կառուցվում է էներգետիկ կամուրջ , ինչպես նաև ենթակայաններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի համաժամեցման համար»,- նշվում է հոդվածում։
Ավելացնել նոր մեկնաբանություն