
Ադրբեջանի ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանին խիստ բողոքի նոտա է հայտնել նախագահ Շտայնմայերի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
Այս որոշումը կայացվել է Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցի հետ կապված: Վերջինս տարծաշրջանային այցի շրջանակում, իստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել և հրապարակել Արցախի դրոշը:
Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին հայտնել են, որ գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի դրա համար։
Ընդգծվել է, որ այս քայլը անընդունելի է և գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի դրա համար:
Նշենք, որ հրապարակումն արդեն հեռացվել է Շտայնմայերի էջից։
Հիշեցնում ենք, որ տարծաշրջանային այցի շրջանակում, Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել։

Ավելացնել նոր մեկնաբանություն