Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին հիստերիայի մեջ է․ արձագանքել են ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին։
Պաշտոնական Բաքուն անթույլատրելի է անվանել ռուսական «Первый канал»-ի «Время покажет» հաղորդման ընթացքում ցուցադրված՝ Ադրբեջանի «խեղաթյուրված» քարտեզը, որտեղ Լեռնային Ղարաբաղը պատկերված է Ադրբեջանի տարածքից առանձին։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ քարտեզում «Լեռնային Ղարաբաղ» անվանման օգտագործումը «լուրջ սադրանք և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա» է։
Ավելացնել նոր մեկնաբանություն