Submitted by H.Aslanyan on
Աթս

Ադրբեջանի հետախուզական ԱԹՍ-ների թռիչքային ինտենսիվությունը կտրուկ աճել է Սյունիքի ուղղությամբ. փորձում են ճնշում գործադրել ԱՄՆ-ում հանդիպումից առաջ

Հրանտ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մի քանի օր շարունակ ադրբեջանի հետախուզական ԱԹՍ-ների թռիչքային ինտենսիվությունը կտրուկ բարձրացել է։ Հետախուզության հիմնական ուղղությունը Սյունիքի կողմերն են։ Թուրքական երկու հետախուզական ԱԹՍ-ները՝ իրար փոխարինելով, գրեթե 20-23 ժամ հետախուզում են ՀՀ տարածքը, մասնավորապես զորավարժարանների տարածքը՝ իհարկե այն մասը, որը իրենց ԱԹՍ-ներին հասանելի է հետախուզել առանց ՀՀ տարածք ներխուժելու։

Ադրբեջանը երեկ (նկատի ունի օգոստոսի 5-ին - խմբ.) անկանոն կրակ էր բացել դիրքային տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող տրակտորի և զինվորների վրա։ Բարեբախտաբար, վնասներ չենք կրել։

Այսօր (նկատի ունի երեկ - խմբ.) արդեն ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ օկուպացված Արցախի Քարվաճառում ՊՆ-ին պատկանող մեքենա է պայթել ականի վրա։ Նախնական տվյալներով՝ հինգ զինվոր տարբեր ծանրության վիրավորումներ է ստացել և տեղափոխվել են հոսպիտալներ։ Ադրբեջանի ՊՆ-ն պայթյունի մեջ մեղադրել է ՀՀ Զինված ուժերին։

Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ այդ ճանապարհով երկու տարի շարունակ մեքենաներ են անցել ու չեն պայթել։ Հետաքրքիր է՝ ինչու՞ հենց այսօր պայթեց, և որտե՞ղից հայտնվեցին ականները։

Հիմա նայեք՝ ինչ է ստացվում․ ադրբեջանն ու թուրքիան մի քանի օր շարունակ ճնշում են գործադրում իրենց ԱԹՍ-ներով։ ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումից երկու օր առաջ ուղղակի կրակում են ինժեներական աշխատանք կատարող զինվորների ուղղությամբ՝ փորձելով նորից մատ թափ տալ ՀՀ-ի վրա և հանդիպումից առաջ ճնշում գործադրել։ Դա, իրենց կարծիքով, նորմալ է։ Բայց երբ գնում են, քոռ-քոռ, պայթում են հարյուր տարվա ականի վրա, դա արդեն աննորմալ է, չէ՞։

Շատ չեն ճնշվում մեր ապագա «բարեկամները»։

Ոչ ոք այլևս իրավունք չունի ՀՀ-ի հետ բարձր տոնով խոսելու և ճնշման միջոցով օրակարգ թելադրելու։ ՀՀ Զինված ուժերը կողմ է խաղաղությանը, բայց դեմ է ճնշմանը։

Եվ այս ֆոնին, երբ նույնիսկ որոշում կայացնող անձինք չեն պատկերացնում՝ ինչպես կընթանա հանդիպումը կամ ինչ օրակարգ է դրվելու սեղանին, ՀՀ ներսում որոշ անբարոյական խմբակներ սինխրոն ճնշում են գործադրում թշնամու հետ։ Իրենց թերթոններով ու զզվանք առաջացնող դեմքերով Սյունիքն արդեն տվել են, Սևանը կիսել, 300 հազար ադրբեջանցի բերել ու բնակեցրել են։ Ամոթ է, տղերք, ուղղակի ամոթ է։

Մեռանք բացատրելով, ապացույցներով ներկայացնելով, ասում ենք՝ երբ գնում եք Ռուսաստան, ամեն հյուրանոց մի գնացեք, քեռի-քեռակին մի խաղացեք, որ հետո ստիպված չլինեք գլուխներդ կախ ստրուկի պես ապրել։ Տոննաներով ձեր վրայով դոսյե են բարձում, գալիս մեր կյանքն եք ուտում։ Մարդ չդարձաք էլի, արա...

Մի խոսքով՝ ՀՀ Զինված ուժերը 24/7 ռեժիմով վերահսկում է ամբողջ սահմանը։ ՀՀ զինվորը առյուծի պես կանգնած է հանուն հզոր հայրենիքի ապագայի»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել