Submitted by A.Gevorgyan on
herbi

Ադրբեջանի ռազմական ուղղաթիռները օդային հետախուզություն են իրականացրել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումների հետ անցկացվել են ուսումնական թռիչքներ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ–ին։  

 2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝  ստուգվել են օդաչուների տեսական գիտելիքները ուսումնական թռիչքի պայմանների և անվտանգության կանոնների վերաբերյալ։ Օդաչուները ուղղաթիռների հսկողություն են անցկացրել։ Իրականացրել են օդային հետախուզություն, հայտնաբերում են օդային և ցամաքային թիրախներ, կապ են հաստատում հրամանատարական շտաբի հետ։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն