Ադրբեջանի ռազմական ուղղաթիռները օդային հետախուզություն են իրականացրել
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումների հետ անցկացվել են ուսումնական թռիչքներ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ–ին։
2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ ստուգվել են օդաչուների տեսական գիտելիքները ուսումնական թռիչքի պայմանների և անվտանգության կանոնների վերաբերյալ։ Օդաչուները ուղղաթիռների հսկողություն են անցկացրել։ Իրականացրել են օդային հետախուզություն, հայտնաբերում են օդային և ցամաքային թիրախներ, կապ են հաստատում հրամանատարական շտաբի հետ։
Add new comment