
Ադրբեջանն ու Չինաստանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ
Ադրբեջանն ու Չինաստանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ չինական ընկերությունները հրավիրվել են որպես ռազմավարական գործընկերներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կանաչ էներգետիկայում։
«Մենք երկխոսություն ենք սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ և կարծում ենք, որ դա կարող է շատ խոստումնալից գործընթաց լինել, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը», - Բաքվում ասել է Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ Բաքուն և Պեկինը 2024 թվականին ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, որը «շատ կարևոր հանգրվան է Բաքու-Պեկին երկկողմ հարաբերություններում, քանի որ Չինաստանի նման մեծ երկրի հետ համագործակցությամբ ռազմավարական գործընկերության ձևաչափի առկայությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի համար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն