
Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանության ոլորտում միասին կաշխատեն․ Թուրքիայի ՊՆ
Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Թուրքիայի Միլի Մեջլիսում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, մենք ոչ թե մեկ ազգ և երկու պետություն ենք, այլ մեկ ազգ և երեք պետություն։ Մենք մեկ ազգ և մեկ բանակ ենք։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն պաշտպանության ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զորավարժություններն են»,- ասել է Աքարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն