
Ալիևի իմաստության և Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ Հրվ. Կովկասում խաղաղությունը վերականգնվել է. Բաքվում ՌԴ դեսպան
Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը, պատրաստ է օգնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմով:
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Եվ Իլհամ Ալիևի իմաստության և Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է», - ասել է Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը մեծ ներուժ ունեն դաշնակցային հարաբերությունները զարգացնելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն