ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնի Իրանի հետ
Հարցին՝ արդյոք նա հետաքրքրված է Իրանի հետ միջուկային բանակցությունները վերսկսելով, Դոնալդ Թրամփը պատասխանել է՝ ոչ։ «Ես դրան նայում եմ այնպես, որ նրանք կռվել են, պատերազմն ավարտվել է», -ասել է նա։
«Ես կարող եմ հայտարարություն ստանալ, որ նրանք չեն պատրաստվում միջուկային զենք ստեղծել։ Մենք, հավանաբար, կխնդրենք դա, բայց նրանք դա չեն անելու, բայց ցանկացած պարագայում նրանք դա չեն անելու»։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարել է, թե իրենք բաց են խաղաղությամբ հետաքրքրված յուրաքանչյուր կողմի համար։
«Մենք հաջորդ շաբաթ խոսելու ենք Իրանի հետ։ Կարող ենք համաձայնագիր ստորագրել։ Չգիտեմ», -ըստ Sky News-ի՝ ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն