Submitted by H.Aslanyan on
Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը պարտավորեցնում է Ադրբեջանին պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը

Monument Watch-ի հոդվածը․

ԱՄՆ Կոնգրեսը պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները վերադառնալու իրավունքը։

Դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ 119-րդ գումարման Կոնգրես (2025-2026 թթ.) ներկայացված H.R. 6840 օրինագիծը հստակ պահանջներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ։

Փաստաթղթի 2-րդ՝ «Հայաստանի անվտանգային աջակցության վերանայում» բաժնում ամրագրված 5 առանցքային կետերով ԱՄՆ օրենսդիր մարմինը պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ պարտավորեցնելով վերջինիս ճանաչել էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը, ինչպես նաև երաշխավորել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը https://www.congress.gov/bill/119th-congress/house-bill/6840/text։

Կարևոր է արձանագրել, որ փաստաթուղթը պարտավորեցնում է Ադրբեջանին․

Ճանաչել էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները վերադառնալու իրավունքը և պարտավորվել պահպանել հայկական մշակութային և կրոնական վայրերը Լեռնային Ղարաբաղում։

Պահպանել Համատեղ հռչակագրով ստանձնած իր պարտավորությունները։

Ամբողջությամբ դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Դադարեցնել թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ։

Կարևոր է արձանագրել, որ վերոնշյալ 5 կետերի կատարումն ապահովելու նպատակով՝ ԱՄՆ Պաշտպանության քարտուղարը պարտավոր է օրենքի ընդունումից 180 օր անց, իսկ հետագայում՝ տարեկան կտրվածքով (այլ գերատեսչությունների հետ համակարգմամբ), Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովներին հավաստել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկել է էական քայլեր այդ ուղղությամբ։

Եթե Պաշտպանության քարտուղարը չի կարող հավաստել 5 կետերով նախատեսված տեղեկատվությունը, ապա նման հավաստման պահանջվող ժամկետից ոչ ուշ, քան 14 օր հետո, Քարտուղարը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող Միացյալ Նահանգների անվտանգային աջակցության անհապաղ վերանայում՝ գնահատելու Հայաստանի զսպման և ինքնապաշտպանական կարողություններում առկա բացերը։

Ընդգծենք, որ ԱՄՆ հետևողական կերպով փորձում է օգնել հայկական մշակութային ժառանգությանը պահպանությանը, ի մասնավորի մեջբերելով նաև 2025 թ․ հուլիսի 23-ին, ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամների պաշտոնական նամակը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ անդրադառնալով տարածքի պատմական եկեղեցիների ու վանքերի ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությանը։ Այս մասին առավել մանրամասն՝ տես https://monumentwatch.org/hy/2025/07/25/ամն-կոնգրեսի-87-անդամներ-պաշտոնական-նամ/։

Բացի այդ, կարևոր է նշել, որ սա ԱՄՆ Կոնգրեսի միակ նախաձեռնությունը չէ։ Խոսքը վերաբերում է մի օրինագծի, որը նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկյան դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմությունը դասավանդելու և ուսուցիչներին վերապատրաստելու համար։ Փաստաթղթի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել իրազեկվածությունը 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունների մասին՝ կանխելով դրանց ժխտումն ու փաստերի խեղաթյուրումը https://www.congress.gov/bill/119th-congress/house-bill/2585/text։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել