Submitted by H.Aslanyan on
Գերի

ԱՄՆ միջնորդությունը կարող էր լավ առիթ ծառայել` ռազմագերիների ազատ արձակման հարցը բարձրաձայնելու համար. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Մի քանի դիտարկում Վաշինգտոնում կայանալիք առաջիկա հանդիպման մասին։ Նախ ասեմ, որ ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական քարոզչական մամուլը շատ ավելի ակտիվ մեկնաբանություններ է տարածում այս թեմայով։ Հիմնական թեզն այն է, թե իբր այս հանդիպումը փաստում է, որ հայկական կողմն ընդունել է Սյունիքով ճանապարհի վարձակալության առաջարկը։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ կարծում, որ դա առհասարակ հնարավոր է և անգամ, եթե Փաշինյանը իրապես ուզենար այդ առաջարկն ընդուներ նա դա կարող էր անել։ Բայց սա էլ մի կողմ, ադրբեջանական հանրային քննարկումներից ելնելով, նրանք չեն դիտարկում որևէ պայմանագրի ստորագրում, բացառությամբ մեկ-երկու նմանատիպ կարծիքի։ Ալիևը շատ ուղիղ է ասել, որ չի  գնալու ստորագրման, իրեն պետք է գործընթացի շարունակականություն, քանի որ հենց գործընթացն է ապահովում նրա համար նոր խաղաքարտերի ձեռքբերումը։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ից եկող հնարավոր ճնշումներին, ապա Ալիևը դրանց դիմակայելու լավ փորձ ունի։ Նա հասկացել է՝ քանի դեռ որևէ կողմ գործնական քայլ չի անում իր դեմ, մնացյալը՝ զուտ անհարմար զրույցներ են, կանցնեն, կգնան։ 

Բայց առհասարակ, ես տպավորություն ունեմ, որ ոչ Երևանում, ոչ Բաքվում հստակ չեն պատկերացնում, թե ինչ զարգացումներ են սպասվում Վաշինգտոնում։ Ալիևն, ըստ իս, ունի հստակ օրակարգեր, նա փորձելու է հասնել որոշ ձեռքբերումների «Աբրահամյան համաձայնագրերի», միգուցե ԵԱՀԿ ՄԽ չեղարկման, ինչու չէ նաև 907-րդ բանաձևի և մի շարք այլ թեմաների հարցում։ Առհասարակ, նրա երազանքն էր Թրամփի հետ ուղիղ զրույց ունենալ։ 

Իսկ ի՞նչ օրակարգով է գնում Փաշինյանը, ես չգիտեմ։ Պաշտոնական հաղորդագրությունն ընդհանրական է։ Բայց կարևոր է, թե ինչ հարցեր է նա նախատեսել քննարկել։ Ըստ իս՝ եթե մենք ունենայինք պետական շահը սպասարկող իշխանություն, ԱՄՆ միջնորդությունը կարող էր լավ առիթ ծառայել հենց ռազմագերիների ու պատանդների ազատ արձակման հարցը բարձրաձայնելու համար, առավել ևս, որ այդ թեման խորթ չէ Սպիտակ տանը։ ԱՄՆ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ քաջածանոթ են թեմային թե՛ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանի, թե՛ որոշ խմբերի աշխատանքի շնորհիվ նաև։ Դա կարող էր ներկայացվել որպես կարևոր քայլ՝ խաղաղությանը միտված։ 

Ամեն դեպքում, ես մշտապես ասել եմ ու շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ առանց միջնորդների բանակցությունները շատ ավելի վատ հետևանքներ են ունենում մեզ համար, միջնորդները առնվազն որոշակի տրամաբանություն են փորձում պահել, ինչը բացակայում է, երբ Փաշինյանը ուղիղ նստում է Ալիևի առջև և քննարկումների փոխարեն ստանում վերջինիս երազանքների թարմացված ցուցակը։ Բայց արդյունքի համար նաև ոչ պակաս կարևոր է միջնորդի համառ և հետևողական լինելը։ 

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ միջնորդությունը և Թրամփի՝ միգուցե ներքաղաքական ու անձնական ամբիցիաներով պայմանավորված ակտիվությունը դիտարկում եմ որպես հնարավորություն, եթե իհարկե այցն ուղեկցվի հայկական շահերից բխող բովանդակային քննարկումներով։ Սա նաև լավ առիթ կարող է լինել Ալիևի աճող քաղաքական ախորժակը զսպելու համար։ Մնում է դա խելացի օգտագործող լինի»․․․

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել