ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը ևս 60 օրով երկարաձգելու շուրջ
Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի նախագիծը դեռ համաձայնեցված և հաստատված չէ, հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին։
Reuters–ը գրում է՝ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը ևս 60 օրով երկարաձգելու և Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումները հանելու շուրջ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում «մեծ առաջընթաց» է գրանցել և կարծում է, որ Թեհրանը «այս պահին բանակցությունները վարում է բարեխղճորեն»։
Ավելացնել նոր մեկնաբանություն