ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են բանակցությունների, վայրը դեռևս որոշված չէ․ Պակիստանի ԱԳՆ
ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են շուտով վերսկսել բանակցությունները, սակայն դեռևս տեղեկություններ չկան դրանց վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։
Նշվում է նաև, որ Լիբանանը մաս է կազմում ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի։
«Լիբանանում հանգստությունը կարևոր է բանակցությունների համար», – ընդգծել է գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելացնել նոր մեկնաբանություն