ԱՄՆ-ն իրանական ԱԹՍ է խոցել Արաբական ծովում. Պենտագոնը հաստատել է լուրը
Ամերիկյան F-35C կործանիչը խոցել է իրանական անօդաչու թռչող սարքը, երբ այն մոտեցել է USS Abraham Lincoln ավիակիրին:
Այս տեղեկությունը Fox News-ին հաստատել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը:
«USS Abraham Lincoln»-ը գտնվում էր Արաբական ծովում՝ Իրանի հարավային ափից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա, երբ իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը մանևրեց նավի ուղղությամբ։ Այն շարունակեց թռչել նավի ուղղությամբ՝ չնայած ԱՄՆ ուժերի կողմից միջազգային ջրերում ձեռնարկված լարվածության թուլացման միջոցառումներին»,- հայտարարել է սպան։
Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է ինքնապաշտպանության նպատակով՝ նավը և դրա անձնակազմը պաշտպանելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն