ԱՄՆ-ն Իրանում օդաչուի փրկարարական գործողության ժամանակ 100 ծանր ռումբ է նետել. The Wall Street Journal
ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ B-1 ռմբակոծիչները մոտ 100 ռումբ են նետել, որոնցից յուրաքանչյուրը 2000 ֆունտ էր կշռում, Իրանում խոցված F-15E կործանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկարարական առաքելության ժամանակ, գրել է The Wall Street Journal-ը։
Պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ռումբերը նետվել են ճանապարհների, մարդկանց և Իրանի հեղափոխական պահակախմբի կայազորների վրա՝ առաքելության հաջողությունն ապահովելու համար։
ԱՄՆ-ը կենտրոնացել է փրկարարական վայրի մոտ գտնվող ճանապարհների ոչնչացման վրա՝ իրանցիներին ամերիկյան զորքերին և ինքնաթիռներին մոտենալը կանխելու համար։
Հայտնում է` News.am-ը:
Ավելացնել նոր մեկնաբանություն