Submitted by H.Aslanyan on
ՏԱՍՍ

ԱՄՆ-ն կշարունակի hարձակվել Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենան. ՏԱՍՍ

ԱՄՆ զինված ուժերը ծրագրում են հարվածներ հասցնել Իրանի տարածքին առնվազն ևս երկու-երեք շաբաթ, նույնիսկ եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ ընթանան։ Այս մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Axios-ին։

Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարությունում, Սպիտակ տունը պայմաններ է ստեղծում հակամարտության դիվանագիտական լուծման համար՝ զուգահեռաբար մեծացնելով ռազմական ճնշումը և ուժեր նախապատրաստելով հնարավոր ցամաքային ներխուժման համար։

Նախօրեին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն իր X սոցիալական էջում գրել էր, որ երկիրը պատրաստ է հարթակ տրամադրել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունների համար։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր N12 հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելացի պաշտոնյային, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին Իսլամաբադում։ Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին է ուղարկել մերձավորարևելյան հակամարտության դադարեցման 15 կետից բաղկացած ծրագիր։ Ըստ հրատարակության տեղեկությունների՝ ծրագիրը շոշափում է Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերի հարցերը։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նավագնացության ազատության հարցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում կառուցողական բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Նա նաև հայտարարել էր, որ հրամայել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել հարվածները հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Մինչդեռ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային IRNA լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ոչ մի բանակցություն չի վարել, սակայն իր դիրքորոշումը ներկայացրել է միջնորդներին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել