Submitted by H.Aslanyan on
Ստեփան Հասան-Ջալալյան

ԱՄՆ-ն որևէ գործնական քայլ չի արել՝ դադարեցնելու Ապշերոնի սուլթան Իլհամի հրամանով իրականացվող հայության ցեղասպանությունը

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն անդրադարձել է հայ-ամերիկյան համաձայնագրին: 

Նա մասնավորապես նշել է. «2025 թ. հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Կողմ լինելով Հայաստանի Հանրապետության՝ աշխարհի բոլոր երկրների հետ բարիդրացիական և փոխշահավետ գործակցությանը՝ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է ասել հետևյալը.
- Կոնկրետությունից զուրկ, ընդհանրական դատողություններ պարունակող փաստաթուղթ:
- Նկատի առնելով ԱՄՆ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտից հաշված օրեր առաջ հիշյալ փաստաթղթի ստորագրման փաստը՝ ողջամտորեն առաջանում է հետևյալ հարցը. եթե ԱՄՆ-ն կամ Հայաստանը ցանկացել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ապա ինչո՞ւ հիշյալ փաստաթուղթը չի ստորագրվել գործող նախագահի պաշտոնավարման ժամկետից շատ առաջ:

- Ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է տվյալ երկրի գործող ղեկավարը: Նկատի առնելով տվյալ փաստը՝ չի կարելի բացառել, որ հաջորդ նախագահը կամ կարող է այդ փաստաթուղթը չեղարկել, կամ պատշաճ ուշադրություն չդարձնել դրան՝ այդպիսով ընթացք չտալով դրանում արձանագրվածին:

- Փաստաթղթում առկա է այսպիսի ձևակերպում. «Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023 թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»:

Մեջբերումն առերևույթ ցույց է տալիս ԱՄՆ-ի գործող վարչակազմի մարդասեր բնույթը: Սակայն, հարկ է նշել, որ հիշյալ ձևակերումը չի կարող վկայել ԱՄՆ-ի գործող վարչակազմի իրապես ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող ու պաշտպանող և հումանիստ համբավի մասին առնվազն հետևյալ պատճառներով՝ 

- երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2023 թ. ապրիլի 23-ին փակել է Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու վրա գտնվող Հակարիի կամուրջը՝ ապօրինի սահմանային անցակետ տեղադրելով կամրջի հարակից հատվածում ու ավելի քան ինը ամիս տևած շրջափակման միջոցով Արցախի
Հանրապետության ժողովրդին սովահար անելով և հումանիտար սուր ճգնաժամ առաջացնելով, ԱՄՆ գործող վարչակազմը որևէ գործնական միջոց չի ձեռնարկել՝ դադարեցնելու ցեղասպանության ենթարկվող, իր՝ հազարամյակների բնօրրանում ապրող անմեղ հայ ժողովրդին և ազատելու նրան նավթային դիկտատոր Իլհամի ճիրաններից:

- Երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի
ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի անմեղ հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ, ԱՄՆ գործող վարչակազմը կրկին որևէ գործնական միջոց չի ձեռնարկել՝ դադարեցնելու քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ Ապշերոնի սուլթան Իլհամի հրամանով իրականացվող հայության ցեղասպանությունը:

Վերոնշյալը նկատի առնելով՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը բնորոշող կանոնադրության կենսունակությունը կարելի է գնահատել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել