Submitted by H.Aslanyan on
տաթո

«Աննախադեպ ու պատմական» խաղաղության մասին գոռացողը փաստացի ապահովում է ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքներում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Վերջին շրջանում հաճախ եմ մտածում, որ ամենից բարդը դա բարոյականության ու տրամաբանության բացակայության պայմաններում ապրելն է, շատ ավելի դժվար է, երբ այդ պայմաններում դու հանրային գործունեություն ես ծավալում։ 
Այսօր ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն», երբ պետության ղեկավարության գլխավոր գործիքակազմը իրողությունների կեղծումն է ու անպատկերացների մասշտաբների հասնող սուտը։

📍«Հայաստանը անկախ է, քան երբևէ» գոռացողը այսօր Ադրբեջանի հրահանգով պատրաստ է օր առաջ հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից։

📍«Հայաստանը ինքնիշխան է, քան երբևէ» գոռացողը Ադրբեջանի պահանջով պատրաստ է Սահմանադրություն փոխել, ինչպես նաև անձամբ բառ բառ կրկնել Ադրբեջանի ղեկավարի բազմաթիվ թեզեր՝ ընդդեմ հայկական շահի։

📍«Աննախադեպ ու պատմական» խաղաղության մասին գոռացողը փաստացի ապահովում է ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքներում՝ արդարացնելով դա բացառապես Ադրբեջանին հարմարավետ թեզերով։ Հենց այս «խաղաղության» ջատագովի կառավարման շրջանում Ադրբեջանի ղեկավարը ակտիվ շրջանառության մեջ դրեց «Արևմտյան Ադրբեջան» վտանգավոր զավթողական կոնցեպտը՝ դա դարձնելով հանրակրկթական ծրագրի մաս։ Ես էլ չեմ խոսում, որ հենց նրա օրոք ՀՀ-ն ենթարկվեց լայնածավալ հարձակման, սեպտեմբեր/2022:

📍Ժողովրդավարության մոլեռանդ ֆանատ ներկայացողը այսօր ամենակոպիտ ձևով ոտնահարում է ժողովրդավարական բոլոր արժեքներն ու ինստիտուտները, ավելին հայտարարում է՝ «կառավարությունը ես եմ»՝ թույլ չտալով որևէ այլակարծություն՝ հիմնված տրամաբանության ու պրոֆեսիոնալիզմի վրա։

📍Ժամանակին քաղբանտարկյալ եղածը այսօր ապահովում է Հայաստանում հենց քաղաքական հայացքների համար բազմաթիվ մարդկանց ապօրինի կալանավորումը։ Պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, այդ մարդիկ չէին կալանավորվի, եթե հանդես չգային Փաշինյանին ուղղված «թթու խոսքերով»։

📍«Պադավատապետության» դեմ պայքարողը դարձավ հղի կնոջը հենց իր «պադավատապետությամբ» կյանքից զրկողը, հետո պարզվեց, այդտեղ ինքն ընդամենը «ուղևոր» էր։

📍Արդար և ազատ ընտրությունների համար պայքարողը դիմում է ամեն քայլի, որպեսզի այն տեղերում, որտեղ ընդդիմադիր գործիչները մանդատ են ստացել, չկարողանան մնալ իշխանության։ Նրանց դեմ հաճախ հենց ապօրինի կալանքն է կիրառվում՝ որպես միջոց։

📍Թալանի, կոռուպցիայի դեմ պայքարողները հայտնվեցին ամենախոշոր կոռուպցիոն սկանդալների կիզակետում, իսկ գերագույն գլխավոր պայքարողը այսօր պետբյուջեի հաշվին իր համար նախընտրական քարոզարշավ է անում, դե իսկ Սամվել Կարապետյանի հետ էլ անձնական հաշիվները ևս փակում է պետբյուջեի հաշվին։ Սրանք դեռ երևացող կողմերն են։

📍Մոլեռանդ քրիստոնյա ներկայացողը, այսօր Ադրբեջանի հրահանգով լծված է հայոց եկեղեցու դեմ կազմաքանդիչ արշավի իրագործմանը։ Նա շատ պարզ խոստովանել է, որ այդ արշավի նպատակը եկեղեցին քանդելն է, իհարկե, դա անում է ընդգծված «քրիստոնեական» մեթոդներով։ Փաստացի, նրա կարգախոսն է՝ «Քրիստոսի անունից ընդդեմ քրիստոնեության»։

📍«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը դարձավ Արցախը Ադրբեջանին կազմում ճանաչողը ու Արցախի հարցի ամենադաժան «լուծման» իրագործողը, ավելին՝ հիմա հպարտանում է, որ պատերազմ է ապահովել, էթնիկ զտում, ուրախ է, որ էլ հայ չկա Արցախում՝ «Չկան հայեր, չկա խնդիր» սկզբունքի ներքո։

Այս շարքը թերևս շարունակելի է, բայց այստեղ ամենից կարևորը հենց հանրային արձագանքն ու մոտեցումն է «կեղծապետությանը»։ Ոմանք, իհարկե, շարունակում են հենց ինքնախաբեությամբ զբաղվելով չտեսնել կատարվողը, դա էլ է ընտրություն։ Ուղղակի կեղծիքն ու սուտը մի հատկություն ունեն՝ ռիսկերի կոծկումը չի վերացնում ռիսկերը, ավելին՝ խորացնում է դրանք, հետո այդ ամենը պայթելու է բոլորի աչքի առաջ՝ վնասելով մեզ ու մեր պետությանը։

Ես ունեմ համոզում՝ հայ հանրության մեծ մասը չի ընդունում կեղծիքը, չի ցանկանում ապրել դրա մեջ, ուղղակի դեռևս չի տեսնում խնդրի քաղաքական լուծման առաջարկ։ Հենց դա լինի, այս «կեղծապետության» ավարտը չի ուշանա։ Մենք արժանի ենք իրապես ժողովրդավար, խաղաղ ու հզորացող երկիր ունենալ, վստահ եմ՝ շատերն էլ պատրաստ են իրենց ջանքը դնել նման պետության կառուցման համար։ Ուղղակի դա հնարավոր չի տրամաբանության ու բարոյականության բացակայության ու մերժման պայմաններում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի