Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․

Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը․ Արցախի տեղեկատվական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է:

Բռնի տեղահանությունից հետո Արցախի իշխանությունները ցուցաբերել են զսպվածություն՝ փորձելով խուսափել ավելորդ շահարկումներից և ազգամիջյան խնդիրներից: Սակայն, տեղեկատվական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ հայտարարություններին չարձագանքելը հարուցում է հասարակության արդարացի դժգոհությունը:

Ստացվում է այնպես, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը և օրենքները՝ նույն կերպ վարվելով Հայաստանի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում՝ որպես անվտանգության երաշխավորի:

Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:

Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ և այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին նրանց կողմից, իսկ պաշտպանության բանակի մեծ մասը հայտնվել էր շրջափակման մեջ, և կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արգելափակված ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով:

Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, ավելին՝ հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Վերոնշյալ օրենքի 28-րդ հոդվածը նաև սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերի հրապարակումն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով:

Այսպես կոչված հրամանագիրը՝ որպես փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում և չի հրապարակվել պաշտոնապես, այլ վերջինիս վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրություն է տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում:

Հաշվի առնելով հետագա հնարավոր շահարկումները՝ Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:

Ելնելով այս պարզ իրողությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:

Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել:

Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պարսից ծոցի տարածաշրջանում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները պետք է դադարեցվեն: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:  «Հնդկաստանն ավելի վաղ կոչ է արել խուսափել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից: Հետևաբար, վերջին հարձակումները տարբեր վայրերում գտնվող էներգետիկ կայանքների վրա խորը մտահոգություն են առաջացնում և միայն ավելի են ապակայունացնում առանց այն էլ անկայուն էներգետիկ իրա
Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել հարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա
Ես վերադարձել եմ Հայաստան իմ նախորդ այցից վեց ամիս անց, բայց արդեն հայտարարել եմ, որ շուտով կրկին կվերադառնամ: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հայտարարությունների ժամանակ ասել է եվրահանձնակատար Մարթա Կոսը:    Նա նշել է, որ վստահ է՝ ուրախ են իր վերադարձի համար, ինքն էլ ուրախ է, որովհետև կարող է սեփական աչքերով տեսնել՝ ինչպես է Հայաստանում տեղի ունենում փոխակերպման գործընթացը:  «Իմ նախորդ այցից հետո շատ բան է տեղի ունեցել, աշխարհն էլ ավելի անկայուն է դարձել և սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կ
Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության մ պդեայքարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան. Մարթա Կոս
Եվրոպայում գազի գները կտրուկ թռիչք են գրանցել Քաթարի էներգաօբյեկտներին Իրանի հասցրած հարվածից հետո, որն իրականացվել է ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի վրա հարձակման։ Այս մասին գրում է Bloomberg-ը:  «Եվրոպայում բնական գազի գներն աճել են 35%-ով»,- նշված է հրապարակման մեջ: Բացի այդ, Իրանի հարվածը լուրջ տատանումներ է առաջացրել նաև նավթի շուկայում, գրում է պարբերականը:  Հինգշաբթի օրը QatarEnergy պետական ընկերությունը հայտնել է, որ հեղուկացված բնական գազի արտադրության օբյեկտները լուրջ վնասներ են կրել:
Իրանի նոր հարվածից հետո Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են . Bloomberg
Իրանը դեռ չի ավարտել պատասխան հարվածները իսլամական հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Մենք զգուշացնում ենք թշնամուն, որ դուք մեծ սխալ եք թույլ տվել՝ հարձակվելով Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պատասխանն արդեն տրվում է և դեռ չի ավարտվել»,- նրա խոսքերը մեջբերում է պետական հեռուստառադիոընկերությունը։  Իրանի զինված ուժե
Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան հարվածները էներգաօբյեկտների վրա հարձակումներից հետո
րանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։    «Այս պահին կան հաստատված տեղեկություններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտ երկու նավթային ենթակառուցվածքի և այդ երկրի արևելքում մեկ գազային օբյեկտի հասցված իրանական հարվածների մասին։ Իրանական հարվածի թիրախ է դարձել նաև մեկ օբյեկտ Կատարում։  Ըստ իրանական կողմի՝ բոլոր այդ ենթակառուցվածքներում ԱՄՆ-ն ուներ բաժնեմասեր կամ դրանք սպասարկում էին այդ երկրի ԶՈւ-երի կարիքները Մերձավոր Արևելքում։
Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել․ Վարդան Ոսկանյան
Թրամփը դեռ չի որոշել՝ արդյոք ամերիկյան զորքեր ուղարկի Իրան՝ միջուկային նյութերը բռնագրավելու համար, թե ոչ, այս մասին գրում է CBS News-ը։  Պենտագոնը պատրաստել է իր տարբերակները, սակայն հիմնական անորոշությունները մնում են, այդ թվում՝ հարստացված ուրանի տեղակայման հարցը Իրանում և Իրանի ներսում ղեկավարության վերաբերյալ պարզության բացակայությունը, հաղորդում է լրատվամիջոցը։  ԱՄՆ-ն կարծում է, որ իրանական զինված ուժերը թուլացած են, բայց վախենում է, որ դա կարող է խաթարել նավթի մատակարարումը Հորմուզի նեղուցով։
Թրամփը դեռ չի որոշել՝ ցամաքային զnրքեր ուղարկի Իրան, թե ոչ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը։  «Մեր սիրելի գործընկերներ Էսմայիլ Խաթիբի, Ալի Լարիջանիի (Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար) և Ազիզ Նասիրզադեի (պաշտպանության նախարար) սպանությունները մեզ խոր վշտի մեջ են գցել»,- գրել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մшհը
Մտադիր ենք նոր զենք կիրառել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ. Իրանի բանակի խոսնակ
Մտադիր ենք նոր զենք կիրառել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ. Իրանի բանակի խոսնակ
Ռուսաստանը նպատակահարմար չի համարում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  «Դուք գիտեք, որ եվրոպացիներից եղել են ազդակներ, թե իրենք, իբր, ցանկանում են զբաղեցնել իրենց տեղը ուկրաինական կարգավորման թեմայով բանակցությունների սեղանի շուրջ, ինչը մենք անհրաժեշտ և նպատակահարմար չենք համարում»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
ՌԴ-ն նպատակահարմար չի համարում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին. Պեսկով
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը ոչնչացվել է, հայտնում է Ynet-ը:  «Իրանում հարվածների ինտենսիվությունը մեծանում է. գիշերը ոչնչացվել է նաև Իրանի հետախուզության նախարար Խաթիբը։ Վարչապետը և ես լիազորել ենք Իսրայելի պաշտպանության բանակին թիրախավորել ցանկացած իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հենց որ ստացվի համապատասխան հետախուզական տեղեկատվություն, առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության»,- հայտարարել է Իսրայել Կացը:  Իսրայել Կացը նաև հայտարա
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանական զինուժը գրոհել է թիրախներ Իսրայելի մի շարք քաղաքներում, ինչպես նաև ամերիկյան մի քանի բազաներ Մերձավոր Արևելքում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:  «Իրականացվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 58-րդ ալիքը՝ օկուպացված տարածքների հյուսիսային և կենտրոնական հատվածների թիրախների դեմ, այդ թվում՝ Նահարիայում, Բեյթ Շեմեշում, Թել Ավիվում, Արևմտյան Երուսաղեմում, ինչպես նաև ամերիկյան բանակի բազաների դեմ»,- ասված է ԻՀՊԿ-ի հայտարարո
ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի մի շարք քաղաքների և ԱՄՆ-ի բազաների թիրшխներին hարվածելու մասին
Ռոյթերս-ը
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը իր մահվան վերաբերյալ Իսրայելի պնդումների ֆոնին ցավակցական նամակ է հղել զոհված իրանցի նավաստիներին
ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են ճգնաժամային իրավիճակի Հորմուզի նեղուցում նավագնացության հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում։   «Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի կարելի դիտարկել առանց տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը հաշվի առնելու, քանի որ Հորմուզի նեղուցում նավագնացության խաթարումը դարձավ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի սանձազերծած պատերազմի հետևանքը։  Յուրաքանչյուր երկիր կամ միջազգային կ
ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի
Ռոյթերս-ը
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է. Իսրայելի պաշտպանության նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով:  Ուղերձում նշված է.  «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով, որը հիմնարար քայլ է Ձեր կողմից հռչակված «Արդար Ղազախստանի» կառուցման ուղղությամբ:  Համաժողովրդական քվեարկության արդյունքներով վերստին դրսևորվեց Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը՝ օրենքի գերակայության պայմաններում երկ
Խորապես վստահ եմ՝ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը․ Նիկոլ Փաշինյան
Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլ նաև, դատելով ԱՄՆ-Եվրոպա հակասություններից, նաև այս երկու կենտրոնների միջև հարաբերությունները։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։   «Այդ հարաբերությունների ռազմական հատվածը ուղղակիորեն վերաբերում է ՆԱՏՕ-ին, որի անդամ եվրոպական ոչ մի պետություն, չնայած, ԱՄՆ-ի նախագահի կոչին և բավական կոշտ քննադատությանը, չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ պատերազմում։  Ողջ աշխարհն այժմ, ըստ էության, գտնվում է խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժե
Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլև ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ Վարդան Ոսկանյան
Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։   «Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից. Ռոբերտ Քոչարյան
Էմանուել Մակրոնի հետ զրույցում ընդգծեցի, որ Իրանը չի սկսել այս դաժան պատերազմը։ Մենք չենք զիջելու, գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։  Նա նշել է, որ ամերիկյան բազաների օգտագործումն Իրանի դեմ՝ հարևանների հետ հարաբերությունները խաթարելու նպատակով, պետք է դադարեցվի։  Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանին կոչ էր արել դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ։
Էմանուել Մակրոնի հետ զրույցում ընդգծեցի, որ Իրանը չի սկսել այս պшտերազմը․ մենք չենք զիջելու․ Փեզեշքիան
Իրանական հասարակության մի խոշոր հատվածի համար իրականում ոչ մի արտասովոր բան չկա, որ հոգևոր առաջնորդը հանրային տիրությում առայժմ հանդես չի գալիս։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։  «Թե՛ իրանական ազգային և թե՛ շիայական կրոնական ավանդույթին հայտնի են թաքուցյալ հերոսը և թաքուցյալ իմամը։ Իրանական ազգային դյուցազներգության՝ «Շահնամեի», գլխավոր հերոսներից Ռուստամը ծնունդից հետո պահվում էր մարդկանցից հեռու, որպեսզի հասունանա մինչև հերոսական գործերի ժամանակը։  Իրանական կրոնական հավատալիքներում շիաների 12-ր
Իրանական հասարակության մի խոշոր հատվածի համար ոչ մի արտասովոր բան չկա, որ հոգևոր առաջնորդը հանրային տիրությում առայժմ հանդես չի գալիս․ Վարդան Ոսկանյան
Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրшվոր․ Թրամփ
Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրшվոր․ Թրամփ
Գործողության ընթացքում ավելի քան 7,5 հազար հարված է հասցվել Իրանին։ Այս մասին հայտնում են Իրանի Զինված ուժերից։  Զինվորականների տվյալներով՝ Իրանի տարածքին հասցվել է մոտ 7,600 հարված, այդ թվում՝ ️ավելի քան 2,000 հարված՝ շտաբերին և օբյեկտներին, շուրջ 4,700 հարված՝ հրթիռային օբյեկտներին։  Հարվածներ են հասցվել նաև Լիբանանին. թիրախ են դարձել Ռադվան ուժերի օբյեկտները (Հըզբոլլահի հատուկ ստորաբաժանում), հրթիռային կայանքները և արձակման համալիրները, կառավարման կետերը և բազմահարկ շենքերը:  Լիբանանի առողջապահության նախ
Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհվել է 773 մարդ, վիրшվորվել՝ 1,933-ը
Մենք մեծ զգուշությամբ ենք գործում մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելուն ուղղված թակարդների և սադրանքների դեմ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը   Նա նշել է, որ Անկարան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։  «Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ` մեր օդային տարածքի խախտման ցանկացած սպառնալիքի դեպքում, ինչպես տեղի ունեցավ նախօրեին երեկոյան»,- ասել է Թուրքիայ
Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվենք Իրանի շուրջ ծավալվող հակամшրտության մեջ․ Էրդողան
Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։  Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին գումարված եպիսկոպոսական հավաքի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։  ԳՀԽ-ն գոհու
Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցված մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ
՞
Ղարաբաղի շարժումը Եթե շարունակում ենք, գնում ենք պատերազմի, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է. Փաշինյան
Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ
Իրանի բալիuտիկ հրթիռների արտադրության ողջ պոտենցիալը ոչնչացված է. Հեգսեթ