Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը:  «Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։  Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։  Նրա ներկայացրած

Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը:

«Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։

Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։

Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա՝ առջևի հատվածում, երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։

Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներ ու գրառումներ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, դրան հաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից հետո է հատկապես «Մենք ենք մեր սարերը» արձանը գտնվում ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածվել են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր՝ արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրոշով կոթողի մոտ լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և գրառելու հետ կապված։

Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նույնիսկ հայտարարություններ են հնչում հայկական այս հուշարձանը քանդելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ այս տարվա օգոստոսին, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Արդարություն, իրավունք, ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Գուդրատ Հասանգուլիևն արձանը քանդելու առաջարկ էր արել։

«Խանքենդիում (նկատի ունի Ստեփանակերտը) 1967 թվականին կառուցված և հայ ազգայնականների և հայկական անջատողականության խորհրդանիշ դարձած «Մենք և մեր սարերը» կոչվող արձանը պետք է քանդվի, և դրա տեղում պետք է կանգնեցվի ադրբեջանցի զինվորի պատվին վեհաշուք հուշարձան»,- ասել է Հասանգուլիևը։

Ադրբեջանցի քաղաքագետ Ռամիզ Յունուսն էլ  գրել է, թե․ «Բժշկությունից հայտնի է, որ երբ մետաստազները տարածվում են մարդու մարմնում, երբեմն անհրաժեշտ է լինում անհապաղ վիրաբուժական միջամտության: Նույն կերպ, որպեսզի հայկական «միացում»-ի վարակիչ մետաստազներն այլևս երբեք չհայտնվեն ադրբեջանական հողի վրա, դրանք պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն արմատներով։ Սա վերաբերում է Խորհրդային Միության ժամանակների բոլոր հուշարձաններին, այդ թվում՝ 1967 թվականին Խանքենդիում (Ստեփանակերտ) տեղադրված «Պապիկն ու տատիկը» տգեղ պատվանդանին, որը պատկերված էր, այսպես կոչված, «ԼՂՀ» զինանշանի վրա»։

Արցախում ու, հատկապես, Ստեփանակերտում հայկական հետքի վերացման հայտարարություններին աջակցել է նաև Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին։ Նա նշել է, որ կարևոր է համարում Խանքենդիում (Ստեփանակերտում) հայկական հետքերի լիակատար վերացումը՝ աջակցելով պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևի՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանն ապամոնտաժելու վերաբերյալ առաջարկին։ «Խանքենդիում կան տգեղ պատկերներ, և դրանք, բնականաբար, պետք է հեռացվեն այնտեղից․․․»,- նշել է պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին՝ հայտարարելով, որ նրանք, «ովքեր  հարցը ներկայացնում են որպես մշակույթի ոչնչացում, թաքցնում են իրենց իրական մտադրությունները, և դա պետք է ընկալվի որպես անջատողականության նշանների վերացում»։

Հավելենք, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։

Հատկանշական է, որ Ադրբեջանին նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հետ չի պահում Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացման քայլերից։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման այն գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա․․․»։

Չնայած Արցախում իր վարած մշակութայի վանդալիզմի քաղաքականությանը՝ երեկ Ադրբեջանը նորից ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։

Ակնհայտ է, որ Արցախի հայկական կրոնական, պատմական ու մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված լինել։ Բաքուն չի հրաժարվել ու չի հրաժարվելու Արցախի բնակավայրերից հայկական հետքը վերացնելու, դրանց հայկականության դիմագիծը փոխելու և ադրբեջանականացնելու գործընթացից»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով
Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ արբանյակային լուսանկարների հիման վրա Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասվածքներ չի արձանագրել։   «Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն Իրանի այն օբյեկտներում, որտեղ առկա են միջուկային նյութեր, վնասվածքներ չի հայտնաբերել»,- ասված է Գործակալության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Իրանի վրա իրականացված հարձակումներից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
ԱԷՄԳ-ն Իրանի միջnւկային օբյեկտներում վնшսվածքներ չի հայտնաբերել
Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։  Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։  DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ճնշման ներքո։  Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք
Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ թեմերի առաջնորդներին հորդորելով հնարավորինս զերծ պահել հայերին  վտանգավոր իրադարձություններից և աջակցել նրանց։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Cilicia TV-ն։  «Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շղթայազերծած պատերազմը փաստորեն ներառեց ամբողջ Միջին Արևելքը։ Պատերազմը հանգեցրեց մահերի, խուճապ, անորոշություն և համ
Արամ Ա-ն կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռшզմական գործողությունները և բանակցել
Իրանի Ղոմ քաղաքում գտնվող Փորձագետների խորհրդի գրասենյակը, որը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին, հարձակման է ենթարկվել, հայտնում են իրանական լրատվամիջոցները։  Իսրայելը հարձակվել է Փորձագետների խորհրդի գրասենյակի վրա, որտեղ խորհրդի 88 անդամները Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության քվեարկությունն էին անցկացնում, գրում է Clash Report-ը։  Բոլոր անդամները ներկա չեն եղել, ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել ձայների հաշվարկի ժամանակ։
Իրանում Փորձագետների խորհրդի գրասենյակը, որը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին, հшրձակման է ենթարկվել
IRNA-ի այն հարցին, թե ինչու են բանակցությունները պատերազմի հանգեցրել, Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ասել է. «Մենք բանակցությունների սեղանի շուրջ եկանք բարի մտադրություններով, մինչդեռ մեր աչքերի առաջ բացվում էր Իրանի երեխաների սպանության տեսարանը: Արդյո՞ք Իսլամական Հանրապետության առաջնորդը երբևէ ասել է, որ սպառնալիքներին ի պատասխան խաղաղության ծրագիրը կփոխի ռազմական ուղու վրա: Հենց սկզբից նա հայտարարեց միջուկային զենքի մշակման արգելքի վերաբերյալ իր կրոնական դիրքորոշումը և մինչև վերջ հա
Իրանի հոգևոր առաջնորդը մինչև վերջ հավատարիմ մնաց միջուկային զենքի մշակման կրոնական արգելքին․ Բաղայի
 պետությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի ձգտումները կարող են չսահմանափակվել Իրանով, Վենեսուելայով և Կուբայով, ենթադրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:   «Ռուբիոն, պատասխանելով թղթակցի հարցին, վերջերս առաջարկել է մի տարբերակ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը նույն կերպ, ինչպես հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան: Հիմա արդեն նմանատիպ սխեմա է փորձարկում Կուբայի համար: Եվ, հավանաբար, սա դեռ վերջը չէ»,- ասել է նա Բրունեյ Դարուսալամի երկրորդ ար
ԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով
Պատերազմի 3-րդ օրն է: Ինչպես երեկ խոստացել էի, այսօր ձեզ չեմ ծանրաբեռնել պատերազմական մանրամասներով, որոնք միախառնված են տեղեկատվական քարոզչական կիսաճշմարտությունների հետ: Փոխարենը կասեմ իմ արձանագրած միտումների մասին, որոնք հեռու են պնդումներ լինելուց։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։  «-Պատերազմը երկարում է, որովհետև հարձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանը տապալվել է. Իրանը իշխանությունը զրկվել է առաջնորդից, բայց չի տապալվել, իսկ հրահրվող ներքին ապստամբություն դեռ չի ծագել` չնայած առ
Պшտերազմը երկարում է, որովհետև հшրձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանը տшպալվել է․ Վարուժան Գեղամյան
Հիվանդների և երեխաների վրա նպատակային հարձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է, և աշխարհը պետք է դատապարտի այն։ Իրանը չի լռելու և չի հանձնվելու։  Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Իրանը չի լռելու և չի հանձնվելու․ Փեզեշքիան
Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ ռшզմական բազաների վրա հրթիռային հшրվածներին ի պատասխան՝ Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը փակվել է
Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ ռшզմական բազաների վրա հրթիռային հшրվածներին ի պատասխան՝ Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը փակվել է
Թրամփը պնդում է, թե Իրանը փորձել է վերшցնել իրեն
Թրամփը պնդում է, թե Իրանը փորձել է վերшցնել իրեն
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին՝ Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, հայտնում է Times of Israel-ը:  Այս թիվը, ըստ ամենայնի, լրացնում է ներկայումս ծառայության մեջ գտնվող 50 000 պահեստազորայիններին:  ՑԱՀԱԼ-ի տվյալներով, ցամաքային զորքերն ուժեղացվել են Սիրիայի, Լիբանանի, Գազայի հատվածի և Արևմտյան ափի հետ Իսրայելի սահմաններին: Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն, միայն թիկունքի հրամանատարությունը զորահավաքի է կանչել 20 000
Իսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Պետական այրին բնորոշ յուրահատուկ ինքնազոհության 2023 թ. սեպտեմբերի վերջին օրերին դիմել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր կողմերից լքված, բայց հայ մնացած ներկայացուցիչները. թյուրքագետ