detq

Ասադը պնդում է՝ նախքան Դամասկոսի անկումը Սիրիան լքելու պլաններ չուներ

Սիրիայի Արաբական Հանրապետության տապալված նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարում է, որ իր փախուստը պլանավորված չէր և նախքան մայրաքաղաք Դամասկոսի անկումը Սիրիան լքելու պլաններ չուներ։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ասադի գրասենյակի հայտարարությանը։

«Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ երբեք չեմ դիտարկել հեռանալու, հրաժարականի և երկրից փախչելու հնարավորությունը»,- նշել է Ասադը՝ առաջին անգամ մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցածը։

Ասադի խոսքով՝ ինքը Դամասկոսում է մնացել մինչև դեկտեմբերի 8-ը․ «Սիրիայից իմ հեռանալը պլանավորված չէր և տեղի չունեցավ մարտերի վերջին ժամերին, ինչպես պնդում են ոմանք։ Ընդհակառակը՝ ես մնացել եմ Դամասկոսում և կատարել նախագահի իմ պարտականությունները ընդհուպ մինչև կիրակի՝ դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան»։ 

Վերջինս հավելել է՝ երբ ահաբեկիչները մտել են Դամասկոս, ինքը որոշել է մեկնել Լաթաքիա՝ ռուս դաշնակիցների հետ համակարգված և ռազմական գործողությունների հետագա մոնիտորինգի նպատակով, իսկ դեկտեմբերի 8-ի երեկոյան մեկնել է Ռուսաստան։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

դետք
Միջուկային գործարքի բոլոր մասնակիցները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, հակաիրանական պատժամիջոցները՝ չեղարկվեն
դետք
Առանց ԱՄՆ միջամտության Սիրիայում բռնապետություն կլինի․ Բլինքեն
detq
Սիրիայում Իրանի դեսպանատան գործունեության վերսկսումը կարևոր տեղ է գրավում Թեհրանի օրակարգում․ Իրանի ԱԳՆ
9
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի մեջլիսի նախագահ
դետք
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իրանում թեստավորում են «Qaher» անտեսանելի կործանիչի նոր տարբերակը
detq
​​​​​​​Թրամփը խուսափել է Իրանին հшրվшծելու մասին հարցին պատասխանելուց
detq
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
detq
Ասադը պնդում է՝ նախքան Դամասկոսի անկումը Սիրիան լքելու պլաններ չուներ
detq
Սիրիան նման է մատրոշկայի, որտեղ խաղ է կազմակերպվում խաղի մեջ․ Հաքան Ֆիդան
detq
Սիրիայում կարող է «կառավարման թուրքական մոդելը» ներդրվել․ թուրքական ԶԼՄ