Ասադը պնդում է՝ նախքան Դամասկոսի անկումը Սիրիան լքելու պլաններ չուներ
Սիրիայի Արաբական Հանրապետության տապալված նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարում է, որ իր փախուստը պլանավորված չէր և նախքան մայրաքաղաք Դամասկոսի անկումը Սիրիան լքելու պլաններ չուներ։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ասադի գրասենյակի հայտարարությանը։
«Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ երբեք չեմ դիտարկել հեռանալու, հրաժարականի և երկրից փախչելու հնարավորությունը»,- նշել է Ասադը՝ առաջին անգամ մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցածը։
Ասադի խոսքով՝ ինքը Դամասկոսում է մնացել մինչև դեկտեմբերի 8-ը․ «Սիրիայից իմ հեռանալը պլանավորված չէր և տեղի չունեցավ մարտերի վերջին ժամերին, ինչպես պնդում են ոմանք։ Ընդհակառակը՝ ես մնացել եմ Դամասկոսում և կատարել նախագահի իմ պարտականությունները ընդհուպ մինչև կիրակի՝ դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան»։
Վերջինս հավելել է՝ երբ ահաբեկիչները մտել են Դամասկոս, ինքը որոշել է մեկնել Լաթաքիա՝ ռուս դաշնակիցների հետ համակարգված և ռազմական գործողությունների հետագա մոնիտորինգի նպատակով, իսկ դեկտեմբերի 8-ի երեկոյան մեկնել է Ռուսաստան։
Add new comment