
«Աստծուց մոռացված դժբախտներ». Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կնոջ՝ Շուշան Ղազարյանի՝ արցախցիներին թիրախավորող մեկանաբանությունը
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, արցախցիներին թիրախավորող և խտրական մեկնաբանություն է գրել ֆեյսբուքյան դաշտում՝ Արցախի բնակչությանը անվանելով «Աստծուց մոռացված դժբախտներ», որոնք «մեր հացը լափում են և մեր դեմ միավորվում»։
Այս գրառումը, որը պարունակում է բացահայտ կողմնակալություն և ատելություն, հասարակական դժգոհության ալիք է բարձրացրել։ Շուշան Ղազարյանը պետք է հստակորեն գիտակցի իր խոսքերի՝ մարդկային և ազգային արժեքները ոտնահարող և առանց այդ էլ տիրող լարված որավիճակին «յուղ լցնող» ազդեցությունը։
Նման հայտարարությունները վտանգում են ազգային համերաշխությունը և առաջացնում սոցիալական բաժանումների խորացում։ Այս պարագայում առավել քան ակնհայտ է, որ Շուշան Ղազարյանի կոշտ և անհիմն մեղադրանքը ոչ միայն հակասում է հասարակական բարոյական նորմերին, այլև կարող է վնաս հասցնել ազգային կայունությանը։
Հաշվի առնելով տվյալ անձի նաև հասարակական կարգավիճակը՝ նման հայտարարությունները չեն կարող մնալ անարձագանք։
Պահանջում ենք, որ Շուշան Ղազարյանը ներողություն խնդրի, քանի որ նման «կարծիքը» ոչ միայն վիրավորում է Արցախի ժողովրդին, այլև կեղեքում ազգային ոգին ու արժանապատվությունը:։
Ավելացնել նոր մեկնաբանություն