Submitted by H.Aslanyan on
Վահե

Այս իրավիճակից ելքի կարևորագույն գործիքը երկխոսությունն է, մյուս բոլոր ելքերը թnւրքերն են թելադրելու

Այնուամենայնիվ, ի՞նչ է մեր ուզածը. իրար ոչնչացնել, իրար ստորացնել, իրար վիրավորել, կատարվածի մեղքն իրար վրա գցել, ամեն ինչ ջարդել-փշրել ու վերջում բոլորով (շեշտում եմ՝ բոլորով) կանգնել ողբերգության առա՞ջ։ Թե՞ այնուհանդերձ մեր նպատակը ելք գտնելն է։ Ելք այն վիճակից, որը տանում է պետության դեմոնտաժի և ազգովի թափառական դառնալու հեռանկարին։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Բոլոր ադեկվատ մարդիկ՝ իշխանությունից դուրս, ներս, որևէ մասնագիտության և տարիքի, այսօր մտածում են լուծման մասին։ Բոլոր ադեկվատ մարդիկ շոկի մեջ են իշխանության ներկայացուցիչների՝ վերջին օրերի բառապաշարից և ձևակերպումներից։

Այս իրավիճակից ելքի կարևորագույն գործիքը երկխոսությունն է։ Մյուս բոլոր ելքերը թուրքերն են թելադրելու։

Վերջին օրերի բառապաշարը հենց երկխոսությա´նն է խանգարում, և շատ կարևոր է, որ հենց իշխող թիմն իր ներսում այս հարցը բարձրացնի։

Սա, մեծ հաշվով, ներքին դիվերսիա է Հայաստանի դեմ։ Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնին։

Սա բերելու է տրամադրությունների և դիրքավորումների կտրուկ ռադիկալիզացիայի՝ հանդիպակաց ճամբարներում և հասարակության ներսում։

Մի հալեպահայ, որը տարիներ առաջ է Հայաստան եկել, վերջերս ասում էր, որ հիմա Հալեպում տնտեսապես նորմալ է, բայց անվտանգ չէ. նախորդ տարիներին ով ում ինչ վատություն ասես արել է, ու հիմա եկել է վրեժի անվերահսկելի փուլը։ Ով ումից վրեժ ունի՝ լուծում է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում սա ընդմիշտ բացառվի։ Դա կլինի Հայաստանի վերջը։ Ամեն ինչի վերջը։ Բայց դրա համար հիմիկվանից է պետք է հանրային երկխոսություն սկսել։

Մեր պահվածքը և իրավիճակը

Մեր երկիրն ունի ճակատագրական հարցեր, որոնցից մենք չենք կարող փախչել, և որոնց լուծմանը պիտի գնանք առաջիկա տարվա, եթե ոչ՝ ամիսների ընթացքում։ Այդ բարդ հարցերի հնարավոր լուծումները գտնելու համար պետք է խոսել իրար հետ՝ երկխոսել, քննարկել, վիճել։ Հասարակությունը կստանա փաստարկված ուղերձներ։ Բայց մենք իրար ո´չ լսում ենք, ո´չ իրար հետ խոսում։

Այդ երկխոսության դեպքում մարգինալներն ու վտանգավորները կընկալվեն այդպես՝ իրենց սահմանափակ ազդեցության զոնայով։

Մեծ ներքին երկխոսություն

Բոլոր մտածող մարդիկ հասկանում են, որ եթե մենք չգտնենք այդ հարցերի ճիշտ լուծումները, դրանք մեր փոխարեն «գտնելու են» ուրիշները՝ բերելով պատմական աղետի։

Երբ չկա երկխոսություն, վերջը աղետն է։ Պետք է հասկանալ, թե ով և ովքեր են խանգարում երկխոսությանը։ Տեսեք. մինչև 2018-ը բոլոր իշխանությունների և գրեթե բոլոր ընդդիմությունների միջև եղել են աշխատանքային խողովակներ, որոնք չէին նսեմացնում կողմերի սկզբունքայնությունը, բայց կարևոր հարցերի շուրջ հնարավորություն էին տալիս կոնսուլտացիաների, պայմանավորվածությունների՝ արտաքին հարթակներում իրար լրացնելու, միասնական պետական շահ առաջ տանելու, և իհարկե, ներսում այլանդակ զարգացումներ թույլ չտալու։ Երկար ժամանակ մեզ դա հաջողվում էր։

Այսօր դա անհնար է թվում, և գնալով՝ ավելի ու ավելի, քանի որ հերթով ջնջվում են բոլոր կարմիր գծերը։

Ընդ որում, խնդիրները բոլոր մակարդակներում են։ ԱԺ-ում՝ իշխանական ուժի և ընդդիմության, ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների, Աժ-ից դուրս՝ քաղաքական և հանրային միավորների, հասարակության տարբեր շերտերի միջև։ Պարզ է, չէ՞, թե սա ինչով կվերջանա։ Սա կբերի պետության հանկարծակի փլուզմանը։ Այնքան արագ ու այնքան ծավալուն, որ չենք էլ հասկանա՝ ոնց եղավ։

Հայաստանի ներքին կյանքը, արտաքին վտանգի շեմին, միտումնավոր վերածվում է քաոսի։ Սա աղետ է լինելու 3մլն –ի համար։ Մենք որպես նորմալություն ենք ընդունում ամենօրյա սահմռկեցուցիչ վթարները, կրակոցները, դանակահարությունները, վրաերթերը, հիմա էլ՝ «պաշտոնական Երևանի» փողոցային լեզուն։ Մեր խնդիրն է՝ հասկանալ և հասկացնել, որ ո´չ, դա Երևանի լեզուն չէ։ Դրա համար պետք է գնալ լայն երկխոսության, այդ թվում՝ փորձել այս հարցերը քննարկել պետական համակարգի հետ, իրավապահների։ Պետք է փորձել։ Վստահ եմ՝ ամեն տեղ կան նորմալ, մտահոգ մարդիկ՝ այս իրավիճակի պատանդ։

Վստահ եմ՝ կլինեն մարդիկ, նաև՝ իմ ընկերների մեջ, որ կառարկեն՝ ի՞նչ երկխոսություն այսքանից հետո։

Նախ՝ սա էմոցիոնալ ռեակցիա է։ Հետո՝ պետք է հասկանալ, թե երկխոսություն ո՞ւմ հետ։ Սա կարևոր է ոչ միայն այսօրվա համար, այլև՝ վաղվա։ Նիկոլն իր շուրջ այսօր գեներացրել է մի մթնոլորտ, որը մեխանիկորեն զտում է հենց իր թիմի անդամներին։ Մեծ հաշվով, նա այսօր մնացել է քարոզչության ու հանրային խոսքի այս մակարդակին համաձայնող մի բավականին փոքր խմբի հետ։ Շատերն իրենց սկզբունքորեն հեռու են պահում՝ գիտակցելով այս ամենի՝ հեռու գնացող հետևանքները։

Կարելի է եզրահանգել. պետք է շարունակել նեղ խմբի սահմանազատումը. զրո կոնտակտ։ Բոլորն ունեն ընտրության իրավունք։ Սակայն պետք է տարանջատել թունավոր ներքին քարոզչությանը լծված նեղ թիմը պետական համակարգից։ Պետական համակարգում կան բազմաթիվ լուրջ, նորմալ մարդիկ, որոնց վրա պահվում է պետությունն իր այսօրվա՝ առանց այդ էլ բարդ վիճակում, և որոնք նույնպես մերժում է այդ վարքագիծն ու բառապաշարը։

Այս պրոցեսը նախ նշանակում է ելքերի փնտրտուք աննորմալ այս վիճակից, և երկրորդ՝ երկխոսության բացակայությունը բերելու է շատ ավելի մեծ աղետի։

Եթե մենք առաջնորդվենք իրար բռնելու, իրար ոչնչացնելու երազանքով, ապա մեր փոխարեն բոլորիս հանդեպ դա անելու է օտարը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել