Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկ
Այսօր Բալաջարի երկաթուղային կայարանից կմեկնի ռուսական հացահատիկով բեռնված բեռնատար գնացքը, որը Հայաստան է ուղևորվում Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Գնացքը բաղկացած է յոթ վագոնից, տեղափոխվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա։ Այնուհետև կազմը կանցնի Բյոյուք Քյասիկ կայարանով, որից հետո կհատի Վրաստանի հետ սահմանը և ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։
Հիշեցնենք, որ նմանատիպ նախորդ փոխադրումն իրականացվել էր փետրվարի 4-ին։
Այն ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել ութ վագոնից բաղկացած գնացք՝ 560 տոննա ռուսական հացահատիկով։
Ավելացնել նոր մեկնաբանություն