Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահորեն և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա․ Ալիև
Նախագահ Իլհամ Ալիևը ողւերձ է հղել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների տարելիցի կապակցությամբ։
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Ադրբեջանը և Թուրքիան ուս ուսի տված վստահորեն ու հաջողությամբ շարժվում են դեպի ապագա։ Երկու երկրների անկոտրում եղբայրությունը, աշխարհում անալոգ չունեցող միասնությունն ու ռազմավարական դաշինքը անվտանգության, գործընկերության և զարգացման կարևոր գործոն են ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի համար։ Վստահ եմ, որ մեր ռազմավարական դաշինքը, որը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների կամքի վրա, որոնք պատմականորեն աջակցում են միմյանց, ինչպես նաև Շուշիի հռչակագրի վրա՝ համատեղ ջանքերով կշարունակի ամրապնդվել և խորանալ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն