Submitted by Անի Երյան on
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ազգային արխիվի որևէ աշխատակից այս վարույթի շրջանակներում չի ձերբակալվել եւ չի կալանավորվել։ Այդուհանդերձ, քրեական վարույթով մեղադրյալ կա, ըստ ամենայնի՝ Ազգային արխիվի նախկին աշխատակից, սակայն ՔԿ-ն առայժմ փակագծեր չի բացում, ավելին, հայտնի չէ, թե կոնկրետ երբ է վարույթը նախաձեռնվել, երբ և ինչ նյութեր են փոխանցվել Ադրբեջանին։

Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր են փոխանցել, քրեական գործ է հարուցվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով

Ազգային արխիվից Ադրբեջանին ինչ-որ նյութեր տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով, սակայն իրավապահները չեն հստակեցնում՝ որ ժամանակաշրջանում են փոխանցվել այդ նյութերը և ինչ նյութերի մասին է խոսքը։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են եղել, համաձայն որոնց՝ ԱԱԾ-ն Ազգային արխիվի ղեկավար խումբ է ձերբակալել՝ թշնամուն նյութեր տրամադրելու համար։

ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին քրեական վարույթի առկայությունը։

«ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ, համապատասխանաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով»,- հարցին ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ազգային արխիվի որևէ աշխատակից այս վարույթի շրջանակներում չի ձերբակալվել եւ չի կալանավորվել։ Այդուհանդերձ, քրեական վարույթով մեղադրյալ կա, ըստ ամենայնի՝ Ազգային արխիվի նախկին աշխատակից, սակայն ՔԿ-ն առայժմ փակագծեր չի բացում, ավելին, հայտնի չէ, թե կոնկրետ երբ է վարույթը նախաձեռնվել, երբ և ինչ նյութեր են փոխանցվել Ադրբեջանին։

Ավելացնել նոր մեկնաբանություն