Submitted by H.Aslanyan on
Ռուբեն Վարդանյան

Բաքուն ընդգծված բացասական վերաբերմունք է ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ

Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, 16-ն է, որոնք դեռևս չեն դատապարտվել, իսկ նրանց քրեական գործերն ինչ-որ ընթացքում են»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Բաքվում անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատական գործը՝ Բեգլարյանը նկատեց, որ Վարդանյանի նկատմամբ Բաքվում առկա է հստակ թիրախավորված և «հատուկ» վերաբերմունք։

«Քանի որ հատուկ հայտարարություն է եղել Ռուբեն Վարդանյանի մասով, և տարբեր միջազգային կառույցների կողմից, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ուշադրություն կա, այս տեսանկյունից, կարծես թե, ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Այդ վերաբերմունքն, իհարկե, առկա է բոլոր քաղաքական ղեկավարների հանդեպ, բայց այն առավել արտահայտված է Վարդանյանի դեպքում՝ հաշվի առնելով, որ վերջինիս իրավաբանական թիմը և ընտանիքն ավելի հանրայնորեն են պայքարում և ավելի ագրեսիվ են պայքարում այդ քրեական գործերի դեմ»,- նշեց Բեգլարյանը։

Վերջինս վստահություն հայտնեց, որ բոլոր քրեական գործերը շինծու են, որոնք հիմնականում ներառում են ահաբեկչության կազմակերպման, ֆինանսավորում և այլ մտացածին մեղադրանքներ։

«Արցախի ժողովրդի պայքարը հնարավոր չէ որևէ կերպ տեղավորել ահաբեկչության մեջ, որովհետև մենք ռազմական առումով ինքնապաշտպանվել ենք, իսկ մնացածն ամբողջապես եղել է քաղաքական պայքար, որի դեմքերից և առաջնորդներից են եղել հենց այն նախկին պաշտոնյաները, որոնք ներկայում գտնվում են Բաքվի բանտում»,- ընդգծեց ԼՂ-ի նախկին պետնախարար, ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել