Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը։ Ըստ ԱՊԱ-ի, այն կքննի Բաքվի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ։
Կեղծ քրեական գործի քննությունը կսկսվի այսօր։
Հիշեցնենք, որ Բաքվի ապօրինի դատավճիռների համաձայն՝ Արցախի նախկին նախագահ ԱրայիկՀարությունյանը, գեներալ Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ 20, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարի։
Ավելացնել նոր մեկնաբանություն