Submitted by H.Aslanyan on
Վիտալի

Բռնազավթված Արցախում օդանավակայանները պլացդարմ են տարածաշրջանային լայնամասշտաբ ռազմական ծրագրերի համար

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի բռնազավթված տարածքներում Ադրբեջանի կողմից կառուցված երեք օդանավակայանները՝ Ֆուզուլիում (2021), Զանգելանում (2022) և վերջերս՝ Լաչինում (2025), ռազմական նշանակություն ունեն։ 

Այս օդանավակայանները, ռազմական տեղակայման վայրեր լինելով, պլացդարմ են դառնում տարածաշրջանային լայնամասշտաբ ռազմական ծրագրերի համար։ 

Այս համատեքստում պատահական չէ համընկնումը՝ օդանավակայանների շինարարության ավարտը և Իսրայելի ու Իրանի միջև հակամարտության սրումը։

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության,  իսրայելական կողմը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ-ին իր պատրաստակամության մասին՝ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին։ 

Ըստ The Washington Post-ի՝ ամերիկյան հետախուզությունը ևս հաստատել է՝ Իսրայելը մտադիր է կտրուկ քայլերով կանգնեցնել Իրանի այսպես կոչված միջուկային ծրագիրը։ 

Այս համատեքստում ակնհայտ է, որ իսրայելական  կողմը  կարող է օգտագործել Ադրբեջանում կառուցված օդանավակայանները իրանական կողմի  դեմ գործողություններ իրականացնելու համար։ 

Օդանավակայանների աշխարհագրական դիրքը՝ հարավում Զանգելան, կենտրոնում Ֆուզուլի, իսկ հյուսիսում Լաչին, հնարավորություն են տալիս ձևավորել «օդային կամուրջ» դեպի Իրանի հյուսիս-արևմուտք։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, արձագանքելով զարգացումներին, շեշտել է, որ «մեզանից պահանջում են հրաժարվել մեր հնարավորություններից, որպեսզի Իսրայելը կարողանա ռումբեր նետել մեր գլխին», ընդգծելով, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ պայքարում է իր իրավունքների համար։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վարքագիծը այս պայմաններում ոչ միայն անպատասխանատու է, այլ նաև չափազանց վտանգավոր։ Փաստացի, երբ մեր սահմաններին կուտակվում են տարածաշրջանային բախումների իրական սպառնալիքները, իսկ Նախիջևանում այսօրվանից մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական խոշորամասշտաբ զորավարժությունը՝ ուղիղ Հայաստանի հարավային դարպասների դիմաց, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, փոխանակ զբաղվի երկրի անվտանգության հարցերով, զբաղված է քեռակնոջ համապատասխան տեղում թիթեռ նկարելով»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել