
Չինաստանը նախատեսում է ավելի ակտիվ ինտեգրել Հայաստանը «Գոտի և ճանապարհ» տրանսպորտային նախաձեռնությանը
Չինաստանը նախատեսում է ավելի ակտիվ ինտեգրել Հայաստանը «Գոտի և ճանապարհ» տրանսպորտային նախաձեռնությանը. այս մասին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն ասել է turkiyegazetesi.com.tr տված հարցազրույցում:
Մին Չենն ասել է, որ Պեկինը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, և որ նոր նախագծերը վերաշարադրելու են Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։
2013 թվականից Չինաստանը մշակում է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը, որը ծովային և ցամաքային ուղիներ է ստեղծում Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում: «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը միացնում է Չինաստանից դեպի Եվրոպա ցամաքային և ծովային ուղիները: Նախկինում այն կոչվում էր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»։ «Ճանապարհ» բառը պատահական չէ, քանի որ հայեցակարգը զարգանում է նոր Մետաքսի ճանապարհի կարգախոսով։ Այն նախագծերի միավորում է տարբեր ոլորտներում՝ տրանսպորտ, լոգիստիկա, առևտուր և այլն:
Ավելացնել նոր մեկնաբանություն