Submitted by Անի Երյան on
Այսօր Դուք բարձրագոչ հայտարարություններ եք անում Փաշինյանի «խիզախության» մասին։ Եթե Ձեզ համար սեփական հայրենիքն ու ժողովրդին թշնամուն հանձնելը խիզախություն է, ապա մեզ համար դա ազգային դավաճանություն է։ Բայց Դուք այդ հայերին չհանդիպեցիք։

Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին

Ֆրանսիական հեղինակավոր «Le Journal du Dimanche» պարբերականը հրապարակել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բաց նամակը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հատկանշական է, որ նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։

Tert.am-ը ներկայացնում է նախագահ Մակրոնին հասցեագրված ուղերձի հայերեն թարգմանությունը, որտեղ Մինասյանը մանրամասն անդրադարձել է արցախահայության խնդիրներին, Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքներին ու բռնաճնշումներին։

Դիմելով Ֆրանսիայի նախագահին՝ Միքայել Մինասյանը գրել է. «Օրեր առաջ Դուք հյուրընկալվել էիք իմ հայրենիքում՝ Հայաստանում, որտեղ Ձեզ դիմավորեցին հայ ժողովրդին բնորոշ ջերմությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը դարերի պատմություն ու արժեքային խորը արմատներ ունի, սակայն թույլ տվեք արձանագրել մի պարզ ճշմարտություն. ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք։

Ձեր այցը ոչ թե դաշնակից ժողովրդին սատարելու առաքելություն էր, այլ բացահայտ ու կոշտ քաղաքական քարոզչություն՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Գործող իշխանությանը սիրաշահելու Ձեր մոլուցքն այնքան անհաղթահարելի էր, որ Դուք դիմեցիք նույնիսկ կեղծիքի՝ պնդելով, թե մինչև 2018 թվականը նմանօրինակ այցեր Հայաստան չեն եղել։ Մինչդեռ Ձեզ նախորդած բոլոր երեք նախագահներն էլ պաշտոնական այցերով եղել են մեր երկրում՝ արժանանալով ժողովրդական մեծագույն հարգանքի ու նույնքան ջերմ ընդունելության։

Այս այցի ընթացքում Դուք նախընտրեցիք տեսնել Հայաստանի միայն «նիկոլական» կողմը։ Դուք խուսափեցիք լսել այն հայերի ձայնը, որոնք չեն ներում և չեն մոռանում, թե ինչպես 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ձեր անմիջական հովանու ներքո, Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Պատմության այդ սև էջի հեղինակներից շատերն արդեն լքել են քաղաքական բեմը, ինչպես մի օր կլքեք Դուք ու Ձեր հովանավորյալը։ Սակայն մնալու են այն 120,000 արցախահայերն ու նրանց սերունդները, որոնք Ձեր «խաղաղության օրակարգի» հետևանքով 8 ամիս տառապում էին շրջափակման մեջ, սովամահ էին լինում, իսկ 2023թ. սեպտեմբերին, ենթարկվելով էթնիկ զտման ու ռազմական ագրեսիայի, բռնի տեղահանվեցին իրենց հազարամյա հայրենիքից՝ Ձեր, Ձեր հովանավորյալի ու գործընկերների լռության ու անգործության պայմաններում։

Այսօր Դուք բարձրագոչ հայտարարություններ եք անում Փաշինյանի «խիզախության» մասին։ Եթե Ձեզ համար սեփական հայրենիքն ու ժողովրդին թշնամուն հանձնելը խիզախություն է, ապա մեզ համար դա ազգային դավաճանություն է։ Բայց Դուք այդ հայերին չհանդիպեցիք։

Դուք չտեսաք Երևանի փողոցներում քաշքշվող ու բիրտ ուժի ենթարկվող արցախահայերին, որովհետև ոստիկանական պատնեշները նրանց հեռու էին պահում Ձեր աչքից։ Դուք այցելեցիք Ցեղասպանության հուշահամալիր, բայց այդպես էլ չիմացաք, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենը՝ վաստակաշատ գիտնականը, վերջերս է Նիկոլի կողմից պաշտոնանկ արվել միայն այն բանի համար, որ համարձակվել էր Արցախի մասին գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահին։

Դուք այցելեցիք քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է բացահայտ հալածանքների՝ Արցախը չուրանալու և հայկական հոգևոր ժառանգությունը պաշտպանելու համար։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված հալածանքները չեն սահմանափակվում Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավով։ Այսօր Հայաստանում եկեղեցու չորս սրբազաններ գտնվում են անազատության մեջ՝ բացառապես շինծու ու քաղաքականապես մոտիվացված մեղադրանքներով։ Ավելին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը երկրից փաստացի արգելված է, իսկ նրա ընտանիքի անդամները դարձել են քաղաքական պատանդներ՝ հայտնվելով ճաղերի հետևում։

Դուք այցելեցիք Գյումրի, սակայն Ձեզ չասացին, որ այդ թեմի առաջնորդը՝ Միքայել Սրբազանը, ազատ խոսքի և ճշմարտությանն անդավաճան մնալու համար շուրջ մեկ տարի անցկացրեց բանտում, իսկ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Ձեր այցի ժամանակ Գյումրիի հավատացյալներին, որոնք փորձում էին Ձեզ փոխանցել իրենց ձայնը, ոստիկանական բիրտ ուժով արգելեցին նույնիսկ մոտենալ Ձեր շարասյանը։

Հայաստանն այսօր թաղված է տոտալ ռեպրեսիաների մեջ. քաղբանտարկյալների առկայությունը, ազատ խոսքի բռնի լռեցումն ու ժողովրդավարական ինստիտուտների փլուզումն արձանագրված են անգամ միջազգային հեղինակավոր զեկույցներում։ Փաշինյանը չի խորշում հալածանքներ իրականացնել նաև Սփյուռքի հեղինակավոր գործիչների նկատմամբ, որոնցից ոմանք, ի դեպ, հենց Ձեր պատվիրակության կազմում էին։ Դուք չեք կարող չիմանալ այս ամենի մասին։

Հայերը, որոնց Դուք այդպես էլ չհանդիպեցիք վստահ են՝ պատմությունը դեռ կտա իր դաժան գնահատականը այն «խիզախությանը», որը Դուք այդքան ջանասիրաբար գովերգում եք։

Նաև ուրախ են, որ ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք»։

 

Նկար
Ֆրանսիական հեղինակավոր «Le Journal du Dimanche» պարբերականը հրապարակել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բաց նամակը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հատկանշական է, որ նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։  Tert.am-ը ներկայացնում է նախագահ Մակրոնին հասցեագրված ուղերձի հայերեն թարգմանությունը, որտեղ Մինասյանը մանրամասն անդրադարձել է արցախահայության խնդիրներին, Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքներին ու բռնաճնշումներին։    Դիմելով Ֆրանսիայի նախագահին՝ Միքայե

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ըստ առկա տեղեկությունների՝ զինծառայողը պայթել է ականի վրա։ Այլ մանրամասներ այս պահին առկա չեն։
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է, որ այն պաշտոնյաները, ովքեր չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, ուղարկվեն Ուկրաինայի հետ սահմանը պաշտպանելու։   «Փոխանցեք իմ հրահանգը Բելառուսի պաշտպանության նախարարին․ բոլոր նրանք, ովքեր չեն կարող աշխատել՝ բանակ և հարավային սահման։ Մեր տղաները՝ հատուկ նշանակության ջոկատները, տեղակայված են այնտեղ, իմ հրամանով ուղարկեք նրանց Ուկրաինայի հետ սահման։  Կառավարության կամ շրջանային գործադիր կոմիտեի ցանկացած պաշտոնյա, կամ ֆերմեր, որ չի կարողանում պտու
Բոլոր նրանց, ովքեր չեն կարող աշխատել, ուղարկեք բանակ․ Լուկաշենկո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել իրանական նոր օբյեկտների վրա։   «Եթե մենք հենց հիմա հեռանանք, Իրանից 20-25 տարի կպահանջվի վերականգնվելու համար։ Մենք դեռ չենք ավարտել։ Մենք հենց հիմա չենք հեռանա։  Շատ երիտասարդ տղաների սպանում են նրանք, կարծես ոչինչ չլինի։ Այն, ինչ նրանք անում են, խելագարություն է։ Նրանք պարզապես անխտիր սպանում են մարդկանց՝ ավելի քան 52,000, և ոչ ոք դրա մասին չի խոսում։  Մենք անպայման կհարձակվենք այդ նոր օբյեկտի վրա։ Նրանք սրա մեջ մտան միջուկային զենքի պատճառով,
Մենք շատ հզոր հարված կհասցնենք Իրանում ցանկացած օբյեկտի, որտեղ նրանք նույնիսկ կմտածեն միջուկային զենք ստեղծել․ Թրամփ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պատմել է, թե որքան է արժեցել ԱՄՆ-ի համար պատերազմը Իրանում: Այս մասին նա հայտնել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովում։ Այս մասին հաղորդում է BBC-ն, փոխանցում է «Европейская правда»-ն։   Հեգսեթը հայտարարել է, որ այս պահին Իրանի հետ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է մոտ 37,5 մլրդ դոլար, ինչը գրեթե 8 մլրդ դոլարով ավելի է, քան մայիսին հրապարակված վերջին գնահատականներով:  Նա նաև ընդգծել է, որ օրենսդիրները պետք է շտապ հաստատեն Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորումը՝ 87 մլրդ դոլարի
ԱՄՆ-ն Իրանի դեմ պшտերազմի վրա ծախսել է ավելի քան 37 միլիարդ դոլար․ Հեգսեթ
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։   Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվել է աշխարհի չեմպիոն։  Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը: Այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:   «Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունն անհրաժեշտ են նաև Հարավային Կովկասին։ Գերմանիան և Եվրոպական միությունը խիստ շահագրգռված են այս աշխարհաքաղաքական առ
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
Ռուսաստանը հույսեր չի փայփայում, որ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն նոր վարչապետ Էնդի Բերնեմի պաշտոնը ստանձնելով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   Էնդի Բըրնհեմը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել այն մասին, թե արդյոք կապված դրա հետ՝ Կրեմլում հույսեր կան Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ։  «Ոչ, մենք նման հույսեր չենք փայփայում։ Մենք նման հույսեր չունեն
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով
Ուկրաինական զինվորականների կողմից Տամբովի և Մոսկվայի մարզերում գտնվող Wildberries-ի պահեստներին հասցված հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին Ալ-Հիտանը։   «Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ միտումնավոր հարձակումները ռազմական հանցագործություն են միջազգային մարդասիրական ի
Ուկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿ
Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև
Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև
Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչը։   «Այս պահին Իսրայելի Պետությունը շահագրգռված չէ միանալու այս արշավին», - ասել է Սմոտրիչը։  Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակը ձեռնտու է Իսրայելին, ուստի հրեական պետությունը շահագրգռված չէ ներքաշվելու հակամարտության մեջ։  «Բայց մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման», - հավելել է Սմոտրիչը։
Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի եվԻրանի միջեվ hակամարտությանը. Իսրայելի ֆինանսների նախարար
Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ
Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն ավելի քան երկու անգամ
ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին, հաղորդում է The Iranist-ը։   Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը հայտնել է, որ հուլիսի 19-ի գիշերը հարձակման է ենթարկվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Դարհովեյնի կայանը։  Ըստ աղբյուրի՝ ամերիկացիները մի քանի արկ են արձակել էլեկտրակայանի շինհրապարակի վրա։  Կազմակերպությունը դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով հանցագործություն միջազգային իրավունքի դեմ։
ԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ ինքնաթիռներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:   «ԻՊՀԿ զինվորականները բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Աքաբայի օդանավակայանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ C-17 խոշոր տրանսպորտային և P-8 ինքնաթիռներին», - ԻՊՀԿ հայտարարությունն է մեջբերում Tasnim գործակալությունը:
Հորդանանում ԻՊՀԿ-ն բալիստիկ hրթիռներով գրnhել է ԱՄՆ ԶՈւ ինքնաթիռները
ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյան։   Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգները Եվրոպայից Մերձավոր Արևելք է տեղափոխում լրացուցիչ մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև լցավորող ինքնաթիռներ:  Ամերիկյան պաշտոնյան հաստատել է այն տեղեկությունը, որ տարածաշրջանում նկատվում է ավիացիոն զորքերի ուժեղացում, հատկապես ամերիկյան զինվորների զոհվելու մասին հաղորդագրությ
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post