
Երևանում ընթանում են խորհրդարանական լսումներ Անկախության հռչակագրի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները, որոնք գումարվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ։
Լսումներն ընթանում են ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների, փորձագետների, իրավաբանների, ինչպես նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի մասնակցությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն