Submitted by H.Aslanyan on
Վահե

Ըստ էության, Ալիևը Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն. մեր ռեակցիան պետք է լինի համարժեք

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է. «Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է․

Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել։ Ըստ էության, Ալիևը Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն։ Մեր ռեակցիան պետք է լինի համարժեք՝ հանրային տիրույթում և քաղաքական։

Հանրային տիրույթ

ա.  Մարդկանց, լայն զանգվածներին տեղ հասցնել իրավիճակի լրջությունը։

բ.  Ներքին հաշտություն՝ ընդդեմ գործող իշխանության։ Նրանք, ովքեր որպես մարդ՝ հանուն իրենց ընտանիքների, հանուն մեր երկրի, հանուն չկոտորվելու պահանջում են նոր իշխանություն, պետք է մի կողմ դնեն ցանկացած թշնամանք, քեն և իրենց նեղ շահերը։

գ.  Համատարած աշխատել «մեծարգոների» և նրանց հանդեպ լոյալ խավի հետ։ Բացատրեք, որ դեռևս ունեն հնարավորություն՝ չդառնալու Հայաստանի դահիճներից մեկը։ Պարզ ասեմ՝ մի քծնեք, մի ուրախացեք, որ պաշտոններ ունեն, հակառակը՝ խրախուսեք հրաժարականներ տալ, տարանջատվել։

դ.  Շատ կոշտ հակադարձել Ալիև-Էրդողանի հայաստանյան պրոպագանդիստներին։ Այս մարդիկ պետության ճակատագրի վրա են փող աշխատում։

ե.  Համատարած բացատրական աշխատանք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» խավի հետ։ Այստեղ քաղաքականության հարց չէ, այստեղ ապրելու կամ մորթվելու հարց է։

Քաղաքական տիրույթ

Հակառակորդի և արտաքին աշխարհի համար մենք այս պահին անտեր մնացած, ցածրորակ ժողովուրդ ենք՝ անմիտ էլիտաներով։ Այսօրվա աշխարհի խաղի կանոններով՝ նման ժողովուրդներին ցեղասպանելն ընդունելի է։ Հետևաբար, մեր խնդիրն է՝ մեր ընդվզումը, մեր գոյությունը և մեր քայլերը տեղափոխել քաղաքական և պետական մտքի դաշտ.

- Միայն նոր իշխանությամբ է հնարավոր խուսափել աղետից։

- Մեր խնդիրն է՝ խուսափել պատերազմից։ «Մինչև վերջին հայը կռվելը» բացառիկ ավանտյուրա է։ Այսօրվա պայմաններում մեր պետական միտքը, պետական հասունությունը պատերազմից խուսափելն է՝ բոլորին հասկանալի պատճառներով։

Քաղաքական միտքը պետք է ձևակերպի այս նպատակի համար հնարավոր քայլերը.

1. Վերադառնալ նոյեմբերի 9-ի պայմանագրին. ճիշտ գաղափար է, բայց պահանջում է բարդ և ճշգրիտ քայլեր։

2. Վերհիշել մեր ՀԱՊԿ անդամակցությունը. ռացիոնալ գաղափար է, բայց  կարևոր որոշումների պահին կարող ենք բախվել Ադրբեջանի բարեկամ որևէ պետության վետոյին։

3. ԲՐԻԿՍ-ին անդամակցության գաղափարը. հեռանկարային, ստրատեգիական ճիշտ ուղղություն է, որը կչեզոքացնի գործող կառավարության եվրաավանտյուրան, նաև կարող է լուծել կոմունիկացիաների ապաշրջափակման, Հայաստանում խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային շահերի ձևակերպման հարցը, և ապահովել այդ ներդրումները և շահերը պաշտպանելու ստրատեգիական հաստատակամություն։ Բայց սա ժամանակատար պրոցես է և կարող է չտալ հրատապ անվտանգային երաշխիքներ։

4. Ռուսաստանի հետ երկկողմ խորացված բանակցություններ. ռեալ աշխատող գաղափար է, որը ենթադրում է անվտանգության կոշտ երաշխիքներ, ռեալ միջնորդություն, գետնի վրա ռուսական ուժի ռեալ առկայություն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռեալ բանակցություններ, Իրանի հետ ռեալ օրակարգ։ Սա աշխատող գաղափար է, բայց կա հետևյալ խնդիրը. հասել ենք այն վիճակին, որ Ռուսաստանը կարող է նաև մեզ ոչինչ չառաջարկել և սպասել, որ առաջարկը գա Հայաստանից։

Իսկ Հայաստանը ներկայացնում է այսօրվա իշխանությունը, որն արդեն բարձրաձայն անոնսել է եվրաավանտյուրա՝ երկիրը կանգնեցնելով անվտանգային և տնտեսական փլուզման հեռանկարի առջև։ Արձանագրենք նաև. ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ։ Այսօր լռելը կործանարար դիտորդություն է, սակայն նույնքան վտանգավոր է էմոցիոնալ աղմուկը։

Ամփոփում․

Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ վերադասավորումներ, ասելիք ունեցող գործիչների ու միավորների համագործակցություն և առավելագույնս հստակ քաղաքական լուծումներ։ Բոլոր այն քաղաքական ուժերը, քաղաքական և հանրային գործիչները, որոնք կիսում են այս պարզ մոտեցումները, պատմական այս փուլում թիմակիցներ են, որոնք հետապնդում են մեկ պարզ խնդիր՝ թույլ չտալ Հայաստանի ոչնչացումը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել