Submitted by H.Aslanyan on
Դավիթ

Եթե ԱՄՆ-ն պատրաստվում է ձևավորել նոր «խաղաղության ճարտարապետություն», ապա ՌԴ-ն դժվար թե դա անտեսի

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Ամբողջ աշխարհն այսօր ուշադրությունը սևեռել է Վաշինգտոն՝ սպասելով վաղվա, թվում է թե՝ պատմական բնույթ ստացող հանդիպմանը։ Դոնալդ Թրամփի հովանու ներքո նախատեսվող Փաշինյան–Ալիև հանդիպումը համաշխարհային մեդիայում արդեն ներկայացվում է որպես խաղաղության հաստատման շրջադարձային պահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտության շրջանակում։ Ըստ որոշ աղբյուրների, պատրաստվում է ստորագրման մի փաստաթուղթ, որը թեև ձևաչափով կարող է լինել համաձայնագիր, իրականում փաստացի և բովանդակային առումով կդառնա խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրության քաղաքական հայտարարություն։ Այսինքն՝ ոչ թե վերջակետ, այլ մի նոր դրվագի սկիզբ։

Բայց սա տեղի է ունենում մի ավելի լայն և բարդ աշխարհաքաղաքական դինամիկայի մեջ։ Հավաստի աղբյուրները մատնանշում են, որ Դոնալդ Թրամփը կարող է առաջիկա շաբաթներին հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի պատերազմի կարգավորման նպատակով։ Եթե այս հանդիպումն իսկապես կայանա, ապա դա կազդարարի ոչ միայն ամերիկա-ռուսական փոխհարաբերությունների նոր փուլի մեկնարկը, այլև մեծ ճշգրտումով կտեղադրի Հարավային Կովկասը այդ լայն համաձայնությունների քարտեզում։

Այս ամենը ստիպում է հարցադրումներ ձևակերպել՝ արդյոք իրականում կա՞ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գործողության որոշակի համադրման տրամաբանություն։ Արդյո՞ք երկու տերությունները, որոնք պաշտոնապես պահպանում են հակադիր դիրքորոշումներ Ուկրաինայի, Բելառուսի կամ Սիրիայի հարցերում, Հարավային Կովկասում իրականացնում են կուլիսային փոխհամաձայնեցված քաղաքականություն՝ գծելով տարածքների ապագա ճակատագրերը, առանց այդ տարածքների բնիկներին ուղղակի հարցնելու։

Մի բան, սակայն, հստակ է․ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, այլև իր այս տարածաշրջանային ներկայությունը համարում է իր աշխարհաքաղաքական «բնական իրավունքը»՝ հիմնված պատմական և ռազմավարական ընկալումների վրա։ Իսկ եթե ԱՄՆ-ն իսկապես պատրաստվում է ձևավորել նոր «խաղաղության ճարտարապետություն» տարածաշրջանում՝ Թրամփի կամ այլ դեմքերի միջոցով, ապա Մոսկվան դժվար թե դա անտեսի կամ լուռ ընդունի։ Եվ հենց այստեղ է, որ հնարավոր է առկա լինի ոչ թե հակադրություն, այլ լուռ համաձայնություն․ հստակ սահմաններով՝ ով, որտեղ և որքան պետք է ունենա ազդեցություն։

Այդուհանդերձ, ցանկացած վերլուծություն այս փուլում պետք է խուսափի չափազանցված կանխատեսումներից։ Մեկ անգամ ևս ապացուցվում է, որ ժամանակակից աշխարհում ոչինչ միարժեք չէ՝ դիվանագիտության լեզուն հաճախ թաքցնում է այն իրական ուժային կամ փափուկ հաշվարկները, որոնց վրա հիմնվում են այսպիսի հանդիպումները։

Հետևաբար, ոչինչ չպետք է գերագնահատել, սակայն առավել ևս՝ ոչ ոք չպետք է թերագնահատվի։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ պատրանքները կարող են ճակատագրական լինել, իսկ սթափ ու խորքային վերլուծությունը՝ փրկարար»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել