![«Ապագայում անգամ ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք [համագործակցությունը]»,- ասաց նախարարի տեղակալը:](/sites/default/files/styles/wide/public/2025-03/l-0x0wh-786x458z-1_0.jpeg?itok=KvwnWOEx)
Եթե իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար. փոխարտգործնախարար
Եթե հետագայում ունենանք այդ առաջընթացը, ստորագրենք, ռատիֆիկացնենք, և, իսկապես, կայուն խաղաղության նշաններ լինեն, իհարկե մենք կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար, պարտադիր չէ սահմանափակվել սահմանագծով, մանդատում կա նաև վստահության միջոցառումների ստեղծում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե ԵՄ դիտորդները, պայմանավորվածության համաձայն, հետ քաշվեն:
«Ապագայում անգամ ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք [համագործակցությունը]»,- ասաց նախարարի տեղակալը:
Հարցին՝ Երևանը վստա՞հ է, որ Բաքուն չի պահանջի, որ ԵՄ առաքելությունն առհասարակ դուրս գա Հայաստանից, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ոչ մի բանում լիարժեք վստահություն չենք կարող ունենալ, բայց եթե խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք ԵՄ դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ, սա դիտորդական առաքելություն է: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ: Բայց, իհարկե, վստահ լինելու մասին շատ բարդ է ասել»:
Ավելացնել նոր մեկնաբանություն