Submitted by H.Aslanyan on
Վահե

Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի. Վահե Հովհաննիսյան

Կա՞ արդյոք որևէ բան, որ այս պայմաններում հայ հասարակությանը հունից կհանի, կվիրավորի՝ քայլ անելու աստիճան։ Կհուզի այնքան, որ առանց հայտնի հարցաշարը ծամծմելու (բա ո՞վ, բա որ նա՜, բա որ հետո՜) կասի՝ ինձ չի´ կարելի նվաստացնել։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Կա՞ մի անդիմադրելի խթան, որ հավերժ կոմֆորտ ու հավերժ անձայն հանրային շերտերը կասեն՝ հերիք է։  

Կարծես թե չկա։ Չեղավ պարտությունից հետո, չեղավ Արցախի հանձնումից հետո։ Հիմա աչքի առաջ Արցախի ֆիզիկական քանդումն է գնում, Արարատ ու Ցեղասպանություն են ստիպում ուրանալ, Բաքվի դատերում ծաղրում են մեզ, ու դեռ մտածում ենք, թե վրացիներին 9:1 պարտվելուց հետո հասարակությունը կվիրավորվի՞, կասի՝ հերի՞ք է։ Իհարկե չի ասի։ 

Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի։ Եթե ԵՊՀ-ում բացեն Ռամիլ Սաֆարովի անվան ամբիոն, ընդվզում էլի չի լինի։  Այս իրավիճակների մասին ամբողջական գիտական աշխատություններ կան, մշակված են ամբողջական տեսություններ։ 

Համակենտրոնացման ճամբարներում ընդվզում պրակտիկորեն չի եղել. 1-2 դրվագ՝ տասնյակ միլիոնավոր մարդկանց խոշտանգման պատմության մեջ։ 

Հիմա Հայաստանը և մեր հասարակությունը մոտավորապես նման վիճակում է՝ սեփական անզորության զգացման տակ կքած։ Սա չի նշանակում, որ մենք լավն ենք կամ վատը. սա նշանակում է, որ այսօր վիճակը սա է, և մտածող ու որոշումներ կայացնողները սա միշտ պետք է հաշվի առնեն։ Ինչպես է հնարավոր արթնացնել հայ հասարակությանը. 

1.     Եթե մի օրում, մի հրաշքով արթնանանք ու լինի այլ, նորմալ իշխանություն, ապա 2-3 ամիս հետո մենք մեզ չենք ճանաչի։ Հասարակությունն ու նրա պահվածքն անճանաչելիորեն կփոխվեն։ Բայց սա կիրառական տարբերակ չէ։

2.     Եթե լինի թիմ՝ անհատ և անհատներ, որոնց կսկսեն հավատալ։ Սկզբում կլինի աստիճական դժվար պրոցես, բայց  ճիշտ աշխատելու դեպքում այն կդառնա վարակիչ։ Ոչ մի բան չի կարող կանգնեցնել առողջացման վարակի պրոցեսը։ Այս պրոցեսի պարտադիր պայմաններն են՝ հավատ ներշնչող անձինք, թիմ և ռեսուրսներ։3.     Արտաքին միջամտություն։ Ի վերջո, Աուշվիցն ազատագրվել է դրսից՝ Սովետական զորքի գալով։ Այսօրվա պայմաններում, եթե ունենանք այնպիսի դաշնակից կամ դաշնակիցներ, որոնք կորոշեն փրկել Հայաստանը, այն կփրկվի։ Պատմությունը նման շատ դեպքեր գիտի, այլ պետությունների օրինակներով, բայց այսօրվա պայմաններում նման սցենարը գրեթե անհավանական է։ Մեր ժողովուրդը կարող է ոգևորվել ու հույսով լցվել Մակրոնի ցավակցական կամ խրախուսական հեռագրերից, բայց չնկատել, որ Ֆրանսիան կտրուկ մեծացրել է իր ներդրումներն Ադրբեջանում։ Փոփոխությունը՝ ներսից. Ճիշտ Հայաստան Եթե հրաշքը դնում ենք մի կողմ, ապա մնում է մեկ ռացիոնալ ճանապարհ՝ հավատ ներշնչող թիմեր և զգալի ռեսուրս՝ սեփական հասարակության հետ աշխատելու համար։ Առանց դրա ո´չ փողոցային ընդզվումն է արդյունք տալու, ո´չ հերթական կամ արտահերթ ընտրությունները։ Թիմեր, որոնք սկզբում կփոխեն հասարակական տրամադրությունները, որից հետո կյանքն ինքը կասի՝ ինչպես և երբ անել վճռական փոփոխությունը՝ արտահերթ, հերթական ընտրություններով, փողոցով և այլն։ Այդ դեպքում մենք կստանանք նաև արտաքին աջակցություն, ոչ թե՝ դրսից մեր կործանումը ողջունող ուղերձներ։ Չե՞նք անի, ուրեմն հետ կդառնանք պատմության այն փուլին, երբ դեպի Վրաստան սեզոնային աշխատանքի մեկնող հայերի համար նախատեսված էր հատուկ գնացքի վերջին վագոնը։ Երեկ Թբիլիսիում մոտավորապես նույն բանն էր»,- գրել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել