Submitted by Անի Երյան on
Գերմանիան 200 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային օգնության հերթական փաթեթին մասնակցելու համար՝ PURL գծով (Ուկրաինայի համար ԱՄՆ-ից սպառազինության գնման ծրագիր)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   «Մենք հերթական անգամ՝ չորրորդ անգամ, կմասնակցենք PURL մեխանիզմի փաթեթին»,- ասել է նա։  «Այս դեպքում խոսքը, առաջին հերթին, հակաօդային պաշտպանության համակարգերի համար այ

Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում

Գերմանիան 200 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային օգնության հերթական փաթեթին մասնակցելու համար՝ PURL գծով (Ուկրաինայի համար ԱՄՆ-ից սպառազինության գնման ծրագիր)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Մենք հերթական անգամ՝ չորրորդ անգամ, կմասնակցենք PURL մեխանիզմի փաթեթին»,- ասել է նա։

«Այս դեպքում խոսքը, առաջին հերթին, հակաօդային պաշտպանության համակարգերի համար այդքան հրատապ անհրաժեշտ զինամթերքի մասին է»,- պարզաբանել է նախարարը։ «Այս անգամ մենք կմասնակցենք 200 մլն դոլարի չափով»,- հայտնել է Պիստորիուսը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ իր ուկրաինացի գործընկեր Միխայիլ Ֆեդորովը նույնպես խնդրել է աջակցել «JumpStart» ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում է կառավարվող հրթիռներ գնել «Patriot» ԶՀՀ-ի համար։

«Մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք մասնակցել նաև դրան՝ 200 մլն դոլարի չափով՝ PAC-3 հրթիռների գնման համար»,- հայտնել է նա։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները միայն ձգձգում են Ուկրաինայում հակամարտությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի