«Գեղարդ» հիմնադրամը բողոք է ներկայացրել «Современная научная мысль» ամսագրում հրապարակված հակահայկական պատմական կեղծիքների ու ակադեմիական խախտումների դեմ»:

Հակահայկական հրապարակումներ ռուսական գիտական «Современная научная мысль» ամսագրում. «Գեղարդ» հիմնադրամի հետաքննությունը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոք–դիմում է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահությանը, ՌԴ Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովին (ԲԱՀ) և «Современная научная мысль» ամսագրի տնօրինությանը՝ ամսագրում ակադեմիական և գիտական էթիկայի չափանիշների խախտումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից։

Բողոք–դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Ռուսաստանյան «Современная научная мысль» (2022–2024 թթ.) ամսագրում տպագրված հակահայկական, պատմական կեղծարարության և ադրբեջանական քարոզչության ակնհայտ դրվագներ պարունակող աշխատանքների վերաբերյալ։

Ստորև ներկայացվում են գիտաքննադատական դիտարկումներ՝ «Ժամանակակից գիտական միտք» («Современная научная мысль») ամսագրում տպագրված հետևյալ հոդվածների վերաբերյալ․

Халилов Э.Ш. Кавказская политика России: историософские размышления (2022, № 3).

Ахмедова Н.А. Вопросы истории Азербайджана в российской историографии второй половины XIX – начала XX века (2023, № 6).

Гюнтекин Наджафли. Восточная политика Екатерины II и попытки создания армянского государства на Южном Кавказе (60–80-е гг. XVIII в.) (2023, № 3).

Исмаилов Х.Н. К характеристике сельского хозяйства в Эриванской губернии в начале XX века (2024, № 5).

Այս հոդվածների քննությունը ցույց է տալիս, որ բոլոր՝ չորս հրապարակումներում էլ առկա են ադրբեջանական քարոզչությանը հատուկ՝ քաղաքականորեն մոտիվացված, պատմական նյութի խեղաթյուրումներ, հայերիպատմական ներկայությունը տարածաշրջանում չեզոքացնելու կամ նվազեցնելու փորձեր։

Այս առումով՝ հատկապես «ցայտուն» է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գյունթեքին Նաջաֆլիի հոդվածը, որտեղ առկա են պատմական իրողությունների ակնհայտ կեղծումներ և ակադեմիական էթիկայի կոպիտ խախտումներ։

Օրինակ՝ հեղինակը միտումնավոր անտեսում է հայկական և ռուսական քաղաքական սուբյեկտների միջև դիվանագիտական հարուստ նամակագրության աղբյուրագիտական բազան, միտումնավոր չի նշվում Արցախի մելիքների հայկական ծագման մասին՝ նրանց ներկայացնելով որպես «քրիստոնյա մելիքներ», հայ քաղաքական ու մշակութային գործիչների մշակած ազատագրության ծրագրերը ներկայացված են պարզունակ և հեգնական ձևով՝ հայերին վարկաբեկելու ակնհայտ միտումով (օրինակ՝ «Հայ արքեպիսկոպոսը ներկայացրել է հայկական հողերի հորինված քարտեզ…»), օգտագործվում է գրականության սահմանափակ ցանկ․ 17 աղբյուրներից կեսն ադրբեջանական է, ներառյալ՝ ինքնահղում սեփական հոդվածներին, ինչը հակասում է գիտական բարեվարքությանը։

Ուշագրավ է, որ հեղինակն Օսմանյան և Իրանական պետությունների կողքին XVIII դարում և XIX դարի սկզբին հիշատակում է «Ադրբեջան» քաղաքական միավորը, որը տվյալ ժամանակաշրջանում պարզապես գոյություն չի ունեցել։

Ն.Ա Ահմեդովայի հոդվածում կիրառվում է տեղանուններիփոխարինման մեթոդը՝ Արևելյան Հայաստանի բնիկ հայկական տարածքների նկատմամբ դիտավորյալ հետադարձ կերպով թյուրքական անվանումներ ներմուծելը։ Պատմագիտական արժանահավատ աղբյուրները (ռուսական, հայկական, եվրոպական, արաբական, վրացական, բյուզանդական և այլն) վկայում են տվյալ տարածքներումհայկական ներկայության մասին։ Բացի այդ՝ անընդունելի է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի օգտագործումըպատմական հայկական հողերի նկատմամբ, ինչպեսնաև՝ մինչ 1918 թվականը գոյություն չունեցող «Ադրբեջանի» արհեստական բաժանումն «Արևմտյան» և «Արևելյան» մասերի։

Նմանատիպ նարատիվներ հանդիպում են նաև Է.Շ.Խալիլովի հոդվածում։ Վերջինս պնդում է, օրինակ, թե ռուս-իրանական պատերազմներիարդյունքում «Ադրբեջանի պատմական տարածքը վերջնականապես բաժանվեց երկու մասի»։

Ակնհայտ կեղծարարություն է նաև Արցախում «աղվանաթյուրքական ցեղերի» գոյության մասին պնդումը, որոնք իբր հնուց բնակվել են այստեղ։ Այս հասկացությունը պատմական օքսյումորոն է (հունարենից՝ անգրագետ սրամտություն)։ Աղվանքը՝ որպես քաղաքական միավոր, դադարել է գոյություն ունենալ VIII դարում, մինչդեռ թյուրքական ցեղերը հայտնվել են տարածաշրջանում միայն XI դարի կեսերին՝ սելջուկյան արշավանքների արդյունքում։ Այս կեղծ թեզը, որը մշակվել է Ֆ. Մամեդովայի կողմից խորհրդային շրջանում, զուտ քաղաքական բնույթ է կրում և զուրկ է աղբյուրագիտական տարրական հիմքից։

Բացի այդ՝ Խալիլովի հոդվածի գրականության ցանկի վերլուծությունը ևս վկայում է հետազոտության ակադեմիական չափանիշներին անհամապատասխանության մասին։ 18 աղբյուրներից 11-ն ադրբեջանականհրատարակություններ են, բացակայում են հայկական աղբյուրները, գրեթե չկա արևմտյան պատմագիտականգրականություն, օգտագործված են հնացած և քաղաքականապես մոտիվացված աշխատություններ՝ օրինակ՝ Վ.Լ. Վելիչկոյի աշխատանքը և այլն։

Ադրբեջանական հակագիտական նույն նարատիվները բնորոշ են նաև Խ.Ն Իսմայիլովի աշխատանքին, որը շարադրվել է ընդամենը 9 հրապարակման հիման վրա, ընդ որում՝ մի մասն ադրբեջանական։ Հոդվածում բացակայում են արխիվային հիմնական աղբյուրները, իսկ եզրակացությունները հիմնված են քաղաքականացված մեկնաբանությունների վրա, ներառյալ՝ փաստական հիմք չունեցող պնդումները, թե իբր XX դարի սկզբին Երևանի նահանգում ապրել են «ադրբեջանցիներ»։ Իրականությունն այն է, որ նման էթնոնիմ տվյալ ժամանակաշրջանում գոյություն չի ունեցել, և Կովկասի թյուրքախոս մահմեդական բնակչությունը պաշտոնական փաստաթղթերում ընդամենը նշվել է որպես «մահմեդականներ» կամ «կովկասյան թաթարներ»։

Հակագիտական և անհիմն է հեղինակի պնդումը, թե «Թուրքմենչայի (1828 թ․) և Ադրիանապոլսի (1829 թ․) պայմանագրերից հետո ցարական կառավարությունը նպատակաուղղված տեղափոխում էր հայերին Ղաջարական պետությունից և Օսմանյան կայսրությունից՝ այս տարածքներում ադրբեջանցիների տեսակարար կշիռը նվազեցնելու և հետագայում Երևանը հայացնելու նպատակով»։

Մեր համոզմամբ՝ ամսագրի խմբագրական խորհուրդը պետք է բավարար գիտելիքներ ունենար՝ իմանալու, որ Երևանը պատմական հայկական քաղաք է՝ տեղաբնիկ հայկական բնակչությամբ։

Վերոհիշյալից ելնելով՝ մենք պահանջում ենք.

անցկացնել նշված հրապարակումների գիտական կրկնակի փորձաքննություն,

հեռացնել այս և այլ նմանատիպ աշխատանքներն ամսագրի կայքէջից,

խստացնել Հարավային Կովկասին վերաբերող հոդվածների գրախոսման ընթացակարգը,

ապահովել գիտական ամսագրին հարիր ակադեմիական չափանիշների պահպանումը։

Հարգանքով՝

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պшտերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից եւ վերը նկարագրված զարգացում
Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը․ մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ,  Ինձ համար պատիվ է Ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17–ին էր, Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա։  Իսկ իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։  Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջան
ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան
Մեր կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսեր տալով: Այս մասին Եվրոպական խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում»,-Եվրոպական խորհրդարանում ասել է Փաշինյանը:
Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում
Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտարարել է, որ մարտի լույս 11-ի գիշերը Իրանի կողմից Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ռմբակոծությունը դարձել է Իսլամական Հանրապետության ամենազանգվածային հարձակումը տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր:  «Ճշմարիտ խոստում – 4» գործողության վերջին՝ 37-րդ ալիքը, որն իրականացվել է այսօր գիշերը, դարձել է Իրանի ամենազանգվածային գործողությունը տարածաշրջանում հակառակորդի ուժերի և օբյեկտների դեմ», –  նշել է հեռուստատեսությունը։ Վերջինիս տ
Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի և ԱՄՆ օբյեկտների վրա ամենահզոր հարձակման մասին
Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543430/  © 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
Նա, ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության և անցյալի մասին։   Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Մարտի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։   Շարունակվել է մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որը կտրուկ վատթարացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով:   Լավրովը վերստին հայտնել է սկզբունքային դիրքորոշում՝ հօգուտ շուտափույթ դեէսկալացիայի և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն, ինչին ռուսական կողմն
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա»,- հայտնել է գ
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին
Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով