Համաձայն ադրբեջանական քարոզչության՝ հենց ԱՄՆ-ն է այսօր արգելափակում խաղաղության հաստատումը տարածաշրջանում. ադրբեջանագետ
Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման առյուծի բաժինը, սովորույթի համաձայն, նվիրել էր Հայաստանին, Ֆրանսիային ու իհարկե, ԱՄՆ-ին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Համաձայն իրենց քարոզչության՝ հենց ԱՄՆ-ն է այսօր արգելափակում խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ «պատրաստելով Հայաստանին նոր պատերազմի»։ Այս անհեթեթ ու անհիմն պնդումը ամբողջությամբ բխում է Մոսկվայի շահերից ու համապատասխանում այնտեղից եկող հռետորաբանությանը։
Այս ամենը հավուր պատշաճի չի ընկալվում Վաշինգտոնում, կամ էլ ընկալման դեպքում՝ չկան հստահ հակաքայլեր։ Ադրբեջանը շարունակաբար ապացուցում է, որ չունի խաղաղության գնալու նպատակ, բայց դե շատերին «հարմար չէ» դա հասկանալ․․․»,- նշել է Հայրապետյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն