Submitted by D.Guyumjyan on
detq

Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Թեհրանում մասնակցել է Իրան-Ադրբեջան ռազմական և պաշտպանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստին​​​​​​​։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Աշտիանին շեշտել է, որ ժողովուրդների միջև խոր կապերի առկայությունը նպաստում է երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանը։

«Հարաբերությունների և փոխգործակցության շարունակվող միտումը երկրների միջև հարթակ է ծառայում նրանց հաջողության համար՝ երկրների նպատակների և ազգային շահերի շրջանակում համագործակցության բարենպաստ ընդլայնման համար»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանը կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի պաշտպանության և արտաքին քաղաքականության մեջ։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասն Իրանի համար անվտանգության հարցերում կարևոր դեր է խաղում։

«Այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և գործընթացները, անկասկած, ազդեցություն ունեն Իրանի անվտանգության վրա»,- եզրափակել է Աշտիանին։

Ավելացնել նոր մեկնաբանություն