Հ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում.  «Հարգելի՛ նախարար Բետել,  Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։  Հարգելի՛ գործընկերներ,  Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության աճո

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ

Հ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում.

«Հարգելի՛ նախարար Բետել,

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության աճող հիասթափությունն, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքները կազմում են այդ մարտահրավերների մի մասը։ Այս համատեքստում, ժողովրդավարական կառավարման հանդեպ վստահության վերականգնումը, դրա հիմնարար սկզբունքների ամրապնդումը և իմաստալից հարմարեցումն էական նշանակություն ունեն մեր ընդհանուր արժեքների պաշտպանության և առաջմղման համար։

Այստեղ կցանկանայի ընդգծել Գլխավոր քարտուղարի և նրա թիմի կողմից իրականացված արժեքավոր աշխատանքն՝ ուղղված Եվրոպայի համար «Նոր Ժողովրդավարական պակտի» մշակման և ներկայացման ուղղությամբ։

Հայաստանը վերահաստատում է իր ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը և պատրաստ է ակտիվորեն նպաստել նրա նպատակների իրագործմանը՝ ժողովրդավարությունը դարձնելու ավելի դիմակայուն, ներառական և ապագային պատրաստ։ Այս համատեքստում, ուրախ եմ նշել, որ իմ երկիրն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության հենասյուների ամրապնդման և տարբեր ինդեքսներում դիրքերի բարելավման ուղղությամբ, վերջերս՝ մամուլի ազատության հարցերում՝ իր ցուցանիշներով առաջատարը լինելով տարածաշրջանում:

Ժողովրդավարական հաշվետվողականության և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերակատարությանը, Դատարանի վճիռների, ինչպես նաև միջանկյալ միջոցների արդյունավետ կատարմանը՝ վերջինը հումանիտար հարցերի հասցեագրման իմաստով։ Դատարանի վերջնական վճիռների կատարման գործում շոշափելի առաջընթացի ապահովման միջոցով Հայաստանը հավատարիմ է մնում համապատասխան որոշումների հետևողական իրականացմանը:

Իմ երկիրը նաև ակտիվորեն ներգրավված է շրջակա միջավայրի խնդիրների արդյունավետ հաղթահարմանն ուղղված ջանքերում և կրկնապատկելու է իր ջանքերը՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) նախագահող երկիր:

Հարգելի՛ գործընկերներ,

Աշխարհաքաղաքական լարվածության և անորոշության ներկա միջավայրում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել և վերջնականացվել է։ Ուշագրավ է, որ այսօրվա Նախարարական որոշումներից մեկով կրկին արձանագրվում է այս կարևոր հանգրվանը, և պայմանագրի շուտափույթ ստորագրման և վավերացման կոչ է արվում։ Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունն ընթանալու այս ճանապարհով առանց որևէ հապաղման։

Հարգելի՛ գործընկերներ,

Կրկին շնորհավորելով Լյուքսեմբուրգին գերազանց նախագահության համար, լավագույն մաղթանքներն եմ հղում Մալթայի մեր գործընկերներին։ Ես վերահաստատում եմ մեր կուռ աջակցությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը մեր ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ։

Շնորհակալություն»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքները դրված են ՀՀ-ԵՄ գործընկերության հիմքում, և միասնական ջանքերի արդյունքում հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան շփումներին և դրանց օրակարգային հարցերի։
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման առանցքային նշանակությունը
Պարտադիր ժամկետային զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնել են ՔԿ-ից։  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Պաշտոնական Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել, չսխալվել հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս ծագած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունն Իսլամաբադին։
Բաքուն կոչ է արել Դելիին չսխալվել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում
«Ծորակը փակել»-ով կարող ենք Ռուսաստանի կոկորդը բռնել․ Ֆրանսիայի ԱԳՆ
«Ծորակը փակել»-ով կարող ենք Ռուսաստանի կոկորդը բռնել․ Ֆրանսիայի ԱԳՆ
Հե՛յ, ընկեր Պուտի՛ն, գնա Ստամբուլ և, գրnղը տանի՛, սկսիր բանակցել. Բրազիլիայի նախագահ
Հե՛յ, ընկեր Պուտի՛ն, գնա Ստամբուլ և, գրnղը տանի՛, սկսիր բանակցել. Բրազիլիայի նախագահ
Հ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում.  «Հարգելի՛ նախարար Բետել,  Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։  Հարգելի՛ գործընկերներ,  Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության աճո
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ
Երկուշաբթի Բուլղարիան սկսել է բարձրտեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր օգտագործել՝ Թուրքիայի հետ սահմանը հսկելու նպատակով: Այս մասին տեղեկացրել է Euractiv պարբերականը։
Բուլղարիան սկսել է դրոններ օգտագործել Թուրքիայի հետ սահմանին
հք
Պակիստան - Հնդկաստան հակամարտությունը թեժանում է. կողմերի միջև հրադադարը չի պահպանվում
Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին
Բազմաթիվ կոնգրեսականներ իրենց դժգոհությունն են արտահայտել Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ
աա
Այժմ պատմական պայմաններ են ստեղծվել. Ալիև
Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել
Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը. այս մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Հասիմ Մոհիուդինը: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը. Պակիստանի դեսպան