Ալիև

Հայաստանի ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը վտանգավոր է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի «COP29» կլիմայի համաժողովի շրջանակում նոյեմբերի 17-ին Բաքվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:

Բաքվի բռնապետը պնդել է, որ իր երկիրը հավատարիմ է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ միաժամանակ չմոռանալով մեղադրել Հայաստանին, որը, ըստ նրա, «օկուպացիա և ռազմական ագրեսիա է իրականացրել» 30 տարի շարունակ։

«Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի կողմից իրականացվող ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, և նշել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար կարևոր է վերացնել Հայաստանի Սահմանադրության մեջ եղած՝ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները։ Նա հայտարարել է, որ Հայաստանը սահմանադրական հիմունքներով չպետք է տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

հրթիռ
Մեծ Բրիտանիան հայտնել է նորագույն թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին
Ալիև
Հայաստանի ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը վտանգավոր է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. Ալիև
Ռուսաստան-Ուկրաինա
ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի
ՌԴ-Ուկրաինա
ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի դեմ
Փաշինյան-Թրամփ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ
Իսրայել-Բեյրութ
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին
ԱՄՆ-Ուկրաինա
ԱՄՆ Կոնգրեսը, 2022 թ. սկսած, Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն