
Հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան
Հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Էստոնիայի վարչապետի հետ առանձնազրույցից հետո:
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալն էլ նշել, որ հուսով է՝ պայմանագիրը շուտ կկնքվի․ «Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել, ու, պարոն վարչապետ, այս հարցում Ձեր մասնակցությունը շատ կարեւոր է եղել: Հուսով եմ՝ շուտով պայմանագիրը կստորագրվի»:
Ավելացնել նոր մեկնաբանություն