Submitted by H.Aslanyan on
ԻՀՊԿ

ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ պատասխան գործnղության 88-րդ փուլի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին՝ պատասխան գործողության 88-րդ փուլի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:

«Այսօր լուսաբացին ԻՀՊԿ ռազմածովային ուժերի քաջարի մարտիկները «Ճշմարիտ խոստում- 4» գործողության 88-րդ ալիքի ընթացքում հզոր հարձակմամբ ծանր հարվածներ են հասցրել ամերիկյան և սիոնիստական ահաբեկիչների թիրախներին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Իսրայելի հետ կապված բեռնտար նավերին։

«Սիոնիստական ռեժիմին պատկանող Haiphong Express անվամբ բեռնտար նավը խոցվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի բալիստիկ հրթիռներով՝ Պարսից ծոցի կենտրոնական հատվածի ջրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Իրանը հարձակվել է Քուվեյթի Ահմեդ ալ-Ջաբեր ավիաբազայի, ԱՄԷ-ում ԱՄՆ ծովային հետևակի տեղակայման վայրերի և Բահրեյնի մայրաքաղաքի օդանավակայանի տարածքում գտնվող Hawk զենիթահրթիռային համալիրի վրա։

«ԱՄԷ-ի ափամերձ գոտում ամերիկյան ծովային հետևակայինների կուտակման վայրը, որոնք ԻՀՊԿ կործանարար հրթիռների վախից թաքնվել էին ռազմաբազայից դուրս գտնվող ապաստարանում, ճշգրիտ հարվածի է ենթարկվել հարվածային անօդաչուների կողմից։ Ամերիկյան ահաբեկիչների Հինգերորդ նավատորմի Hawk հակաօդային պաշտպանության համակարգը, որը տեղակայված էր բազայից դուրս՝ Բահրեյնի Մանամա քաղաքի օդանավակայանի շրջակայքում, ոչնչացվել է հարվածային անօդաչու սարքերով։ Նաև գործողության ընթացքում այդ ուժերի անօդաչուների կողմից խոցվել են ամերիկյան ահաբեկիչների Ահմեդ ալ-Ջաբեր բազայի վաղ նախազգուշացման երկու առաջադեմ ռադարները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել