Submitted by H.Aslanyan on
Արա

Ինչո՞ւ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը

Ցեղասպանության 110-ամյակին մենք մոտենում ենք կորսված Արցախի, պետականության կորստի և ազգային ինքնությունից հրաժարվելու  քաղաքականության բեռով։

Մենք կանգնած ենք ծայրահեղ մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են մի կողմից՝ պատմության ճիշտ գնահատում, մյուս կողմից՝ ապագայի ճիշտ պլանավորում։

1999 թվականին հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանը հրապարակեց իր «Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական տարրերը» աշխատությունը՝ ի պատասխան նույն թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին ուղղված 11 էջանոց նամակի, որում նա շարադրել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար տարիների ընթացքում թուրքական գերատեսչությունների և ուղեղային կենտրոնների մշակած հիմնական թեզերը: Ինչպես իր բոլոր աշխատություններում, այնպես էլ այս գրքույկում պրոֆեսոր Դադրյանն անհերքելի փաստարկներով և անխոցելի տրամաբանությամբ ջախջախել էր արհեստավարժորեն կառուցված՝ թուրքական «ժխտողական արդյունաբերության» բոլոր հաստատումները: Ինչը չէր կարող կանխատեսել մեր անվանի հայրենակիցը՝ այն էր, որ ընդամենը 2,5 տասնամյակ անց հենց Հայաստանի Հանրապետության իշխող վերնախավը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ժխտման և ուրացման գործին:

Վերջերս նույն այդ պաշտոնյաների կողմից հրապարակային հարցադրում արվեց, թե ինչպե՞ս եղավ, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին այդ օրակարգը հայտնվեց: Այս հարցադրումն ակնհայտ ենթատեքստ ունի, իբր՝ ցեղասպանության թեման օգտագործվել է մեկ այլ երկրի կամ երկրների աշխարհաքաղաքական հաշվարկների և դավադիր ծրագրերի իրականացման համար: Վերջին տասնամյակներին, իհարկե, մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են այս կամ այն երկիրը կամ գործիչը շահարկել մեր ազգի ողբերգությունը՝ տարբեր երկրներում ապրող հայ համայնքների աջակցությունը ստանալու կամ՝ ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով Անկարայի վրա ճնշում գործադրելու համար: Այդուհանդերձ, նույնիսկ այս դրսևորումները որպես հիմք են ընդունել Հայոց ցեղասպանության՝ արդեն իսկ օրակարգային հարց լինելու ակնհայտ փաստը: Ուստի փորձենք վերհիշել, թե իրականում ինչպես ձևավորվեց այդ օրակարգը:

1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված՝ հայ ժողովրդի ծրագրված բնաջնջումը 1915 թվականի մայիսի 24-ին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից առաջին անգամ որակվեց որպես «մարդկության դեմ հանցագործություն»։ Չնայած Առաջին աշխարհամարտից հետո 1919-1920թթ. որոշում կայացվեց ռազմական դատարաններում հետապնդել օսմանյան պաշտոնյաների հանցագործությունները, որոնք հիմնականում կատարվել էին հայ բնակչության դեմ, ջարդերի կազմակերպիչներն այդուհանդերձ խուսափեցին պատասխանատվությունից և ազատ ճամփորդեցին Գերմանիա, Իտալիա և Կենտրոնական Ասիա, քանի որ գոյություն չունեին միջազգային օրենքներ, որոնց համաձայն նրանք կարող էին դատվել։

Մեծ Եղեռն և դրան հաջորդած ժամանակահատվածների: 2020թ. պատերազմում և դրան հաջորդած տարիներին Թուրքիայի առանցքային դերակատարությունը վերակենդանացրեց ոչ միայն հայերի, այլև միջազգային դերակատարների գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության հարցը չի սահմանափակվում միայն պատմական և բարոյական հարթությունում, այլ շարունակում է դիտվել որպես անավարտ գործ մեր հարևանների կողմից: Պատահական չէր, որ պատերազմին հաջորդած՝ 2021թ. ապրիլի 24-ին ականատես եղանք ոչ միայն կարևոր հայտարարությունների, այլև զգացինք զորակցությունը Հայաստան ժամանած օտարերկրյա բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների, որոնք հայատյացության քաղաքականության ուղղակի կապ և շարունակություն տեսան 100 տարի առաջ և մեր օրերում տեղի ունեցած մեծագույն հանցագործությունների միջև:

Ապրիլի 24-ը շատ խորհուրդներ ունի, այդ թվում՝ որպես համաշխարհային հայության միասնականության օր: Ցավոք, 110-րդ տարելիցին ընդառաջ արձանագրում ենք, որ հայերի բնօրրան Արցախը ցեղասպան քաղաքականության հետևանքով հայաթափվել է, Հայաստանի ապագան վտանգված է, իսկ ժողովուրդը՝ պառակտված և հուսալքված: Փոխարենը տեսնում ենք, որ այսպես կոչված «հաղթողները» պարտադրում են ընդունել իրենց երևակայական պատմությունը, անպատիժ դատում են մեր հերոսներին և վաղը մեզ պատասխանատվության են կանչելու հորինված ցեղասպանությունների համար: Հակառակորդի հեռահար ծրագրերը կյանքի կկոչվեն, եթե շարունակենք մեր համազգային պաշտպանական կարողությունները քայքայել այսպես կոչված գաղափարական տրանսֆորմացիայի, Արցախի հիմնահարցի նենգափոխման և ուրացման, Հայոց ցեղասպանության «վերաիմաստավորման» և այլ ճակատագրական սխալների միջոցով: Հետևաբար, կարծում եմ, որ առաջիկա Ապրիլի 24-ը պետք է դառնա մեր արժանապատվության, միասնականության, հավատքի, հավաքական կամքի և ուժի նոր աղբյուր՝ որպեսզի իրապես այլևս երբեք չառճակատվենք բնաջնջման սպառնալիքին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը